17:39 25.05.2018
Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ քաղաքական հետապնդումներ են սկսվել Հանրապետական թիմի ներկայացուցիչների հանդեպ: Անդրադառնալով Աշոտյանի այդ հայտարարությանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ընդգծել է.
«Ես չեմ տեսնում որևէ քաղաքական հետապնդվող անձ այս պահին, խոսքը գնում է նոր իշխանությունների կողմից, ոչ թե բանտերում եղած … Աշոտյանը, օրինակ, կարող է վերջին հաշվով դիմել ՄԻՊ-ին, կարող է դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, անձամբ Արթուր Սաքունցին, կարող է դիմել Ավետիք Իշխանյանին կամ կարող է դիմել «Իրավունքի Եվրոպա» միությանը: Ես ինքս պատրաստ եմ նրան աջակցել: Բնականաբար, քաղաքական հայտարարություններ են արվում ու դա ներկայացնում են որպես քաղաքական հետապնդում կամ կարծիքի ճնշում»:
Մարուքյանի պնդմամբ՝ չկա նման բան ու չի էլ կարող լինել, ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ԿԳ նախարարը հորդորում է մանկավարժներին դուրս գալ Հանրապետական կուսակցությունից, Մարուքյանի պնդմամբ՝ իրականությանը չի համապատասխանում:
«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք ասում են, որ մեզ բերել են, պարտադրաբար տվել են ՀՀԿ-ի վկայական: Հիմա եթե նման իրավիճակ է եղել, նախարարը կարող է ասել, որ ովքեր պարտադրված են ստացել դա, կարող եք հետ հանձնել, այլևս այդ ժամանակներն անցել են: Մենք չենք պարտադրելու դառնալ մեր կուսակցության անդամ, ով էլ պարտադրել է, ազատ եք, կարող եք հետ հանձնել: Հիմա պարզ է, չէ՞, որ եթե ինչ-որ ուսուցիչ չհանձնի ու շարունակի հետևել ՀՀԿ-ի գաղափարախոսությանը, ո՞վ կարող է նրան ասել՝ կուսակցությունից դիմում գրիր, դուրս արի: Ես բացառում եմ նման բան: Եթե մի նախարար կլինի, որ նման բան անի, ինքս կդատապարտեմ: Բազմաթիվ մարդիկ գնացել, հանձնել են, թող գտնեն մեկին, որը կասի, որ ինձ ստիպել են ՀՀԿ-ից դուրս գալ: Թող գտնեն մեկին»,- նշել է պատգամավորը:
Մարուքյանը չի կիսում նաև ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանի որակումները, որն իր օգնականի ձերբակալությունը որակեց որպես «քաղաքական հետապնդում և վենդետա»:
«Ես չգիտեմ՝ ինչի հետ է կապված պարոն Պողոսյանի բողոքը, բնականաբար, պարոն Պողոսյանը իրավաբան է, շատ լավ գիտի ՀՀ օրենսդրությունը, և եթե նման բան լինի, սահմանված ընթացակարգերով կարող են ընթացք տալ: Ավելին ասեմ, այսօրվա գործող գլխավոր դատախազը ՀՀԿ-ի կողմից ներկայացված է, Քննչական կոմիտեի ղեկավարը՝ Աղվան Հովսեփյանը, երկար տարիներ ՀՀԿ-ի օրոք եղել է գլխավոր դատախազ, հիմա Քննչական կոմիտեի ղեկավար է, ՀՔԾ ղեկավարը՝ նույնը:
Հետևաբար, այնպես չէ, որ եթե ինչ-որ խնդիր լինի, այս մարմինները չեն գործի և իրավական գնահատականներ չեն տա: Չեն կարող ասել՝ դուք եկաք, բոլոր իրավապահ համակարգերի ներկայացուցիչները փոխվեցին, մենք հետապնդվում ենք: Ոստիկանությունից եղել է պահանջ, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ եղած բռնությունների դեպքերով ուսումնասիրություն է իրականացվել, տեսանյութերը կան, մեծ մասը դուք եք տեսանկարահանել, ուսումնասիրում են, եթե ինչ-որ մեկին նույնականացնում են, որ մարդ է ծեծել, ավտո է ջարդել, այդ մարդկանց նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում է սկսվել:
Հետո պարզվում է, որ այդ մարդը չգիտեմ ում ախպերն ա, եսիմ ում օգնականը: Բնականաբար, դա անձնավորված չէ: Անկախ նրանից, թե ովքեր ինչի համար են հետապնդվում՝ կլինեն ապաքաղաքական մարդիկ, գործող, թե նախորդ իշխանությունից, բոլորը օրենքի առաջ հավասար են: Իրավական գնահատական կտրվի, պատասխանը կլինի անխուսափելի»,- եզրափակեց իր խոսքը Էդմոն Մարուքյանը:
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...