16:46 23.12.2019
Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հյուրընկալվել է թուրքական «A Haber» լրատվականին, հայտնում է Ermenihaber-ը:
Պատրիարքը խոսել է ԱՄՆ-ի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին: Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի առումով նա կրկին ակնարկել է 2 երկրների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերին՝ Մաշալյանն ասել է.
«Մեր անհատական զարգացման մեջ 1915-ի դեպքերը գենետիկայով են փոխանցվում, վիշտը վերապրած ընտանիք չկա: Օսմանյան շրջանում 2-2.5 միլիոնանոց հայ ժողովուրդ կար: Այս պահին Թուրքիայում 40-60 հազար հայ է ապրում: Վերջին 100 տարվա ընթացքում այս հողերի վրա ապրող հայերի թվի կտրուկ նվազում է տեղի ունեցել»:
Մաշալյանի խոսքերով՝ սակայն ոչ միշտ է 2 ժողովուրդների ընդհանուր պատմությունը լի եղել խնդիրներով:
«Հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար: Թուրքական արվեստի ու երաժշտության մեջ ավանդ ունեն հայ երաժիշտները: Հայերը իրենց բաժինն ունեն այս մշակույթի ու քաղաքակրթության ստեղծման մեջ, այդ պատճառով հայերը այստեղ տանն են զգում իրենց»:
Պատրիարքը տեսակետ է հայտնել, որ Հայաստանում գուցե վիճակն ավելի լավ է՝ մատնանշելով երկու պատճառ.
«Առաջինն այն է, որ Հայաստանը Օսմանյան կայսրության մաս չի եղել: Հայաստանի անկախացումից հետո 30 տարվա ընթացքում աշխատանք փնտրելու, զբոսաշրջության նպատակով 100 հազարավոր հայեր են այնտեղից Թուրքիա եկել ու գնացել: Նրանց լավ են դիմավորել այստեղ, նրանք լավ տպավորություններով են վերադարձել: Ի վերջո, դա (Հայաստանը) առանձին երկիր է, այդ պատճառով էլ այս ցեղասպանության հարցը նրանց օրակարգի 1-ին, 2-րդ հորիզոնականում չէ»,- նշել է պատրիարքը:
ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդպիսի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության բացակայության պատճառով:
«Եթե 2 երկրները չկարողանան նստել ու խոսել այս թեմաների շուրջ, ապա դրանք օրակարգ են բերելու Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական կամ ռազմավարական խնդիրներ ունեցող 3-րդ կամ 4-րդ երկրները»,- շեշտել է պատրիարքը՝ ավելացնելով, որ ինքն անձնապես վիրավորվում է այն բանից, որ վիշտ ապրած մարդկանց հիշողություններն օգտագործվում են որպես գործիք օրվա քաղաքականության մեջ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
09:00 14.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 14.08.2025
210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...
08:50 14.08.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրելԿորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...
08:40 14.08.2025
Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը ԱլյասկայումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...
08:30 14.08.2025
Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմիցՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...
08:22 14.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...