14:52 24.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի 33-ամյա բնակիչը, ցանկանալով պարզաբանումներ ստանալ Երևան քաղաքում գործող հյուրանոցի աշխատակցի հետ անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ, 2019 թվականի հունվարի 2-ին` ժամը 21:30-ի սահմաններում, սպասել է նշված հյուրանոցի դիմացի մայթում կայանված իր՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում: Այդ ընթացքում նկատելով վերը նշված աշխատակցի ընկերներին՝ ծնված 1997թ., ովքեր, հեռախոսազանգի միջոցով տեղեկանալով վիճաբանության մասին, ժամանել էին հյուրանոց, փայտե մահակը ձեռքին դուրս է եկել ավտոմեքենայից և վիճաբանության մեջ մտել նրանց հետ:
Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդը փայտե մահակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է երիտասարդներից մեկի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան` պատճառելով ֆիզիկական ցավ: Իսկ 22-ամյա երիտասարդները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 33-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև Կոտայքի մարզի բնակչի ձեռքից վերցնելով փայտե մահակը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ երիտասարդները ձեռքերով և ոտքերով, նաև փայտե մահակով, բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 22-ամյա բնակիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոտայքի մարզի բնակչին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...