18:14 24.12.2019
Կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան, որոնք ըստ նպատակահարմարության կտեղադրվեն Մեղրաձոր և Չարենցավան համայնքների վարչական տարածքներում (2-ը` Մեղրաձորի վարչական տարածքում՝ Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղերում, 1-ը՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ Արզական բնակավայրում): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նախապատվությունը տրվել է այն համայնքներին, որոնք ամենաշատն են տուժել նախորդ տարվա գարնանը գրանցված կարկտահարությունից: Հակակարկտային կայանների քանակի ավելացումը մեծապես կնպաստի նշված համայնքներում վաղ գարնան կարկտահարության դեմ պայքարին:
Հիմնականում «Զենիթ» տիպի կայաններ են՝ 80-100 հա ընդգրկման տարածքով:
Այս պահին մարզի տարածքում հակակարկտային կայանների քանակը 24-ն է, որից 12-ը՝ համայնքային սեփականության են, 12-ը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված:
13:28 13.06.2025
Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԼատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող […] ...
13:24 13.06.2025
«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […] ...
13:07 13.06.2025
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրներըԿայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...
13:04 13.06.2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ ԱբրահամյանըԱզգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...
13:00 13.06.2025
Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներովՉինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...
12:52 13.06.2025
Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...