22:27 24.12.2019
ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը հայտարարություն է տարածել.
«Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը, ուսումնասիրելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսանյութը, որտեղ երևում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դատավարական գործողություն, ինչպես նաև այդ դեպքի առնչությամբ մամուլում առկա որոշ մեկնաբանություններ, հարկ է համարում ընդգծել․
Նշված տեղեկությունների համաձայն` Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել ոստիկանություն, որպեսզի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ցուցմունք տա առ այն, թե արդյոք ճանաչում է ԵՊՀ-ի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած` կրակոցներով ուղեկցված վիճաբանության մասնակիցներին (տեղեկատվությունը մամուլին հայտնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը):
Հաշվի առնելով մասնավորապես այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները դեռևս չեն ներկայացրել դեպքի առնչությամբ պաշտոնական տեղեկություններ, Խորհուրդը ձեռնպահ է մնում առավել մանրամասն և խորը վերլուծությունից և արձանագրում է բացառապես այն մտահոգությունները, որոնք առաջացել են միայն այս պահին առկա հրապարակված տեղեկությունների ուսումնասիրությամբ: Խորհուրդը չի բացառում, որ հետագայում, երբ հայտնի կդառնան դեպքին առնչվող ավելի մանրամասն և բազմակողմանի տեղեկություններ, այս մտահոգությունները կարող են փոխվել:
Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ անձին չի կարելի բերման ենթարկել, եթե նրանից ակնկալվում է միայն ցուցմունք տալը, և եթե անձը չի խուսափել ներկայանալ քննության:
Հրապարակված տեսանյութի ծավալից ակնհայտ է դառնում, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը չի դիմադրում, որևէ կերպ չի խոչընդոտում Ոստիկանության գործողություններին, չի հրաժարվում Ոստիկանության բաժին տեղափոխվելուց, հետևաբար Խորհրդի համար համոզիչ չէ Ոստիկանության կողմից բերում իրականացնելու կամ բերման ենթարկելու գործողությունը, առավել ևս` այդ ընթացքում ձեռնաշղթաների կիրառման անհրաժեշտությունը:
Հարկ է նկատել, որ տվյալ դեպքում անձի նկատմամբ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք զուգորդվում են անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ (տվյալ դեպքում` ազատության սահմանափակմամբ), կարող են կատարվել քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ ձերբակալման կամ բերման ենթարկելու դատավարական գործողությունների միջոցով: Իսկ առկա տեղեկությունները վկայում են այն մասին, որ Դավիթ Ափոյանին ձերբակալելու կամ բերման ենթարկելու հիմքերը բացակայել են:
Ելնելով վերոգրյալից` Խորհուրդը կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ հանրությանը համոզիչ կերպով ներկայացնել անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակող գործողության իրականացման օրինական պատճառները և ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտությունը»:
10:00 14.08.2025
Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...
09:55 14.08.2025
The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայելՄեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...
09:45 14.08.2025
Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգումՍիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...
09:35 14.08.2025
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...
09:29 14.08.2025
Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքըՊետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային զինամթերքի, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող ռումբերի ու հրթիռների, դրանց հետ կապված լոգիստիկայի հնարավոր վաճառքը՝ ընդհանուր առմամբ 346 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, մատակարարված զենքի անվանացանկը ներառում է 1002 […] ...
09:20 14.08.2025
Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրսԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...