Ս. Ստեփանոսի տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սարկավագաց դասի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

Ս. Ստեփանոսի տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սարկավագաց դասի հետ

22:38 24.12.2019

Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի 76 միաբան սարկավագներին և նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական աստիճանի արժանացած 26 նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի:

Սարկավագաց դասը Հայոց Հովվապետին ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Վազգեն եպիսկոպոսը շնորհավորեց Վեհափառ Հայրապետին և ներկա կրտսեր եկեղեցականներին տոնի և նոր սարկավագների ձեռնադրության կապակցությամբ: Սրբազանը մաղթեց սարկավագներին ապրել, գործել և ծառայել Ս. Ստեփանոսի նախանձախնդրությամբ՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը սարկավագաց դասին փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը: Շնորհավորելով նորաթուխ սարկավագներին ձեռնադրության առիթով՝ Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ նրանք գալիս են համալրելու Մայր Աթոռի միաբանության շարքերը:

Խոսելով Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ սարկավագության տարիներին սուրբն իրեն համար ծառայության օրինակ էր: Նորին Սրբությունը արձանագրեց, որ Քրիստոսի Ավետարանը քարոզելիս նա եղավ առաջին նահատակը, ով իր կյանքը զոհաբերեց հանուն իր Վարդապետի՝ Քրիստոսի, և Նրա բերած այն վարդապետության, որի հանդեպ ուներ բացարձակ հավատ: «Երբեմն չենք անդրադառնում այն կարևոր բեկումնային առաքելությանը, որ սուրբ Ստեփանոսն ունեցավ քրիստոնեական վարդապետության մեջ. եղավ առաջինը, որ նահատակությամբ նախանշեց հաղթության ճանապարհը: Նրան հետևեցին մյուսները` առաքյալներ և Քրիստոսի այլ վկաներ», – ասաց Վեհափառ Հայրապետը:

Ըստ Նորին Սրբության, Ս. Ստեփանոսը չուներ տարակուսանք, երկմտանք ու երկյուղ, և նրա անձի մեջ դրսևորվեցին երկու մեծագույն արժեքներ՝ նվիրում և քաջություն, որոնք անհրաժեշտ են հոգևարականի համար հոգևոր առաքելության ճանապարհին: Հայոց Հովվապետը հաստատեց, որ առանց սիրո և այդ արժեքների առկայության մարդը չի կարող քաջաբար ապրել, խիզախ լինել և զոհողությունների գնալ: «Ձգտեք նմանվել Սուրբ Ստեփանոսին և ապրել այդ արժեքներով», – խրատեց Նորին Սրբությունը՝ հորդորելով սարկավագներին ներշնչվել Ս. Ստեփանոսի կերպարով, ապրել նրա կյանքի օրինակով, առաջնորդվել վերոնշյալ արժեքներով:

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Վեհափառն իր գնահատանքը հայտնեց ձեռնադրող Սրբազանին, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի նախորդ և ներկա տեսուչներին, տեսչության անդամներին ու դասախոսներին՝ սաներին կրթելու, դաստիարակելու և նրանց հոգևոր աստիճան ստանալու մեջ մեծ ներդրում ունենալու համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը, աղոթքն ու օրհնությունը հղելով սարկավագներին իրենց լուսավոր տոնի կապակցությամբ, հայցեց Բարձրյալ Աստծուց, որպեսզի Իր առատաբուխ շնորհները հեղի սարկավագաց դասի վրա: Հայրապետը մաղթեց, որ Ս. Ստեփանոսի օրինակն ու բարեխոսությունը զորացնեն նրանց՝ քաջությամբ և նվիրումով իրենց անսակարկ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին:

Տոնի կապակցությամբ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը սարկավագներին գրքեր ընծայեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP