Երևանում ոստիկաններն ու քննիչները տունը թալանող գողերին վնասազերծել են հենց թալանվող տան մեջ. 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+33.09 oC

Երևանում ոստիկաններն ու քննիչները տունը թալանող գողերին վնասազերծել են հենց թալանվող տան մեջ. 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

23:19 25.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խմբի հետ՝ քննչական բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ տաք հետքերով հանցագործության վայրում բռնել ու վնասազերծել են բնակարանային գողերի։

Ոստիկաններն ու քննիչները, վտանգելով իրենց կյանքը, լայնածավածալ օպերատիվ-հետախուզական և համալիր գործողությունների արդյունքում ժամը 15։00-ի սահմաններում Նորք Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 57 շենքից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացիներն են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածում հաշվառված 46-ամյա Էդուարդ Պետրոսյանը, Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ՝ 47-ամյա Գրիգոր Մանուկյանը և Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Սուրեն Զարոյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Զարոյանը բերման ենթարկվելու պահին իր մոտ եղած գազային գլանանոթով մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանին և ոստիկանության Ավանի բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերգեյ Բասոյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Մալայանի անվան ակնաբուժոթյան կենտրոն։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։ Նշված անձինք ՀՀ քր. օր-ի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով որպես կասկածյալներ՝ ձերբակալվել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Զարոյանը. Գ. Մանուկյանն ու Է. Պետրոսյանը, հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ, հարմարեցված բանալու միջոցով բացել են Նոր Նորքի 9-րդ զանգվածւ Վիլյնուսի փողոցի 57 շենքի 9-րդ բնակարանի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, կանխիկ գումար ու երբ փորձել են նույն ճանապարհով դուրս գալ, սակայն վնասազերծվել են։

Ոստիկաններն ու քննիչները նրանց մոտ հայտնաբերել են գողոնը, ինչպես նաև մեծ թվով բանալիներ, դռներ բացելու հատուկ գործիքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է

13:13 25.07.2025

Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Մեքենայից կատարված գողության մասին ահազանգը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել էր հուլիսի 8-ին: Քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 7-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի հետնամասում կայանված «Աուդիի» սրահից գողացել են երկու նոթբուք՝ պատճառելով 2 միլիոն դրամի վնաս։ Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի […] ...

Զելենսկին հայտարարություն է արել Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ

13:07 25.07.2025

Զելենսկին հայտարարություն է արել Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ուղղությամբ առաջընթացի մասին, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք միշտ հրապարակայնորեն բարձրացնում ենք առաջնորդների մակարդակով հանդիպման հարցը։ Եվ նրանք հիմա սկսել են խոսել այդ մասին մեզ հետ զրույցում։ Սա արդեն առաջընթաց է հանդիպման որոշակի ձևաչափի ուղղությամբ», – պնդում է նա։ ...

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

13:00 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում 2023–2025» զեկույցը համապարփակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երաշտները սրում աղքատությունը, սովը, էներգետիկ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին

12:48 25.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...

Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

12:35 25.07.2025

Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին։ «Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խորհուրդ […] ...

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

12:22 25.07.2025

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված […] ...

BACK_TO_TOP