23:10 31.12.2019
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել․
«Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Զինված ուժերի արդիականացման, մարտական հերթապահության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հայրենական արտադրության զինատեսակները փորձարկելու և ռազմապաշարը համալրելու ուղղությամբ: Զինված ուժերը համալրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով, որոնք համապատասխանում են մեր խնդիրների կատարման առանձնահատկություններին, հարմար են տեղանքի բնակլիմայական պայմաններում շահագործման համար և ավելի հեշտ են յուրացվում անձնակազմի կողմից:
Անցնող տարվա զինվորական կարևորագույն իրադարձություններից մեկը լայնածավալ ռազմավարական զորավարժություններն էին, որ աննախադեպ էին նոր ձեռք բերված զինատեսակների փորձարկմամբ և պահեստազորայինների ներգրավմամբ:
Համալրված զինապարտները կրկին ապացուցեցին, որ ցանկացած պահի կարող են իրենց ակտիվ և համակարգված մասնակցությունն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում: Գնահատելի է նաև երկրապահ կամավորականների ակտիվ մասնակցությունը զորավարժություններին:
2019 թվականի նշանակալից նորարարություններից մեկը Զինված ուժերում սննդի կազմակերպման կարգի փոփոխությունն էր, որն աստիճանաբար կընդգրկի ամբողջ Զինված ուժերը: Աշխատանքներ են կատարվել նաև մարտական հենակետերն ամրացնելու, ավելի անվտանգ դարձնելու և նորագույն տեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: Բարելավվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները: Եվ այս ամենի արդյունքում 2018 թվականի համեմատ 2019 թվականին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի (մահերի) թիվը, որից ծառայության հետ կապված դեպքերը՝ մոտ 48 տոկոսով:
Ամփոփելով անցնող տարվա հաջողությունները՝ Զինված ուժերի հրամանտարության և անձամբ իմ անունից հավաստիացնում եմ՝ մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ, և պատրաստ է լիարժեք կատարել հայկական երկու պետությունների սահմաններն անձեռնմխելի պահելու պատվավոր առաքելությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում և խաղաղություն եմ մաղթում բոլորիս: Այո´, մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտակցում ենք՝ պատերազմին պատրաստ լինելով միայն կարելի է խաղաղություն հաստատել: Ամեն օր հազարավոր զինծառայողներ`հենց մեր զավակները, եղբայրներն ու հայրերն են, որ պահում և պարտադրում են այդ խաղաղությունը, և փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները: Հատկապես շնորհավորում եմ զոհված զինծառայողների հարազատներին, ոգու տոկունություն և արիություն եմ մաղթում ձեզ: Ձեր որդիների սխրանքը երբեք չի մոռացվի:
Շնորհակալություն եմ հայտնում այս տոնական օրերին կրկնակի զգոնությամբ հայկական երկու հանրապետությունների սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ»:
16:52 20.08.2025
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդինՕգոստոսի 12-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Երևանի Պուշկինի փողոցի հասցեներից մեկում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչ հատվածը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայից գողությունը կատարել է Նորագավիթի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Վերջինս Նորագավիթի փողոցներից մեկում […] ...
16:46 20.08.2025
Սալահը՝ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Եգիպտացին առաջին ֆուտբոլիստն է, ով այս մրցանակը նվաճել է 3 անգամ (2017/18, 2021/22): «Ես եկել եմ այստեղ Եգիպտոսից ու պատմություն եմ գրել ամենաբարձր մակարդակում։ Դա ապշեցուցիչ է: Ես շատ հպարտ եմ իմ հաջողություններով»,- ասել է 33-ամյա հարձակվողը։ Նախորդ […] ...
16:38 20.08.2025
Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՕգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […] ...
16:30 20.08.2025
Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել […] ...
16:29 20.08.2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ ՕվերչուկինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ...
16:22 20.08.2025
Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield CupԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Առաջին տուրում նա սև խաղաքարերով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան […] ...