Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ. Բակո Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+35.09 oC

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ. Բակո Սահակյան

23:25 31.12.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թանկագի՛ն բարեկամներ,

Ավարտին է մոտենում 2019 թվականը, և մենք՝ բոլորս, նոր հույսերով, բարի ցանկություններով ու սպասելիքներով պատրաստվում ենք դիմավորել գալիք՝ 2020 թվականը:

Բնական է, որ մեր ժողովուրդը առաջին հերթին ցանկանում է խաղաղություն, ցանկանում է ապրել, արարել, ստեղծագործել, շենացնել, զարգացնել ու զորացնել հարազատ երկիրը: Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է երջանիկ ու առողջ տեսնել իր հարազատներին ու բարեկամներին:

Այս ամենը իրականություն դարձնելու կարևորագույն գրավականը մեր հաղթական Պաշտպանության բանակն է, որի քաջ զինվորներն ու հրամանատարները ամեն վայրկյան, այդ թվում նաև այս պահին կանգնած են դիրքերում ու խրամատներում, ապահովում են մեր պետության ու հայրենիքի անվտանգությունը և անկախությունը, նրա սահմանների անառիկությունը:

Այս տոնական օրը ուզում եմ նախ և առաջ շնորհավորել մեր զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ, մաղթել նրանց բարի ծառայություն, քաջառողջություն և հաջողություններ:

Ուզում եմ հիշել բոլոր նրանց, ովքեր մարտիրոսվել են հայրենիքի պաշտպանության համար, ովքեր այսօր ֆիզիկապես ներկա չեն իրենց օջախներում և ընտանիքներում: Թող Աստված լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները:

Հարգելի՛ բարեկամներ,

2019 թվականը, ընդհանուր առմամբ, հաջող տարի էր մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Գրեթե բոլոր ոլորտներում պահպանվել է վերջին տարիներին արձանագրված զարգացման դինամիկան:

Բնական է՝ կան նաև շատ անելիքներ: Գալիք տարում մեր ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացման ուղղությամբ կիրականացվեն մի շարք կարևոր ծրագրեր բնակարանաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ու գիտության, մշակույթի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում:

2020 թվականը Արցախի համար լինելու է նաև քաղաքական գործընթացներով հարուստ տարի, տեղի են ունենալու համապետական նշանակության իրադարձություններ, մասնավորապես՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ընտրվելու են նոր նախագահ և Ազգային ժողով:

Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ինչպես միշտ, կցուցաբերի քաղաքացիական բարձր պատասխանատվություն, և ընտրությունները կանցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է ապահովվի պետության բնականոն ու դինամիկ զարգացումը, նախանշված ծրագրերի և խնդիրների արդյունավետ լուծումը: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, Արցախի, Հայաստանի և սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թող 2020 թվականը մեր ժողովրդի և հայրենիքի համար լինի հաջողություններով լի տարի, և իրականանան բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, մեր ընտանիքներում տիրի սեր ու ջերմություն:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

16:38 20.08.2025

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […] ...

Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

16:30 20.08.2025

Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել […] ...

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին

16:29 20.08.2025

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ...

Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield Cup

16:22 20.08.2025

Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield Cup

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Առաջին տուրում նա սև խաղաքարերով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան […] ...

ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:15 20.08.2025

ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»  ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 10-16-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 14-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 12-ին և 15-ին։ Գյումրի քաղաքում՝ օգոստոսի 10-ին, Հրազդան և Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։ ...

Եղեգնաձորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

16:03 20.08.2025

Եղեգնաձորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օգոստոսի 15-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գողթանիկ գյուղի 48-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ՝ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ բնակության վայրում՝ ապօրինի պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տան և հողամասի զննությամբ հայտնաբերվել են չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ, կանեփի սերմեր, կանեփի 130 բույս և այլն։ Ըստ […] ...

BACK_TO_TOP