Ժաննա Անդրեասյանը՝ Թռչունյան տան մասին շրջանառվող կեղծ լուրերի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+27.09 oC

Ժաննա Անդրեասյանը՝ Թռչունյան տան մասին շրջանառվող կեղծ լուրերի վերաբերյալ

12:40 05.01.2020

Գյումրիում տեղակայված Թռչունյան տուն հաստատության վերաբերյալ շրջանառվում են հակասական տեղեկություններ, որոնցից մի մասի դեպքում պնդում է արվում, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը չի հետաքրքրում հաստատությունում գտնվող երեխաների հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ տեղեկություններին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, ուստի հարկ է համարում ներկայացնել նախարարության կողմից այս ընթացքում ձեռնարկված մի շարք քայլերի մասին տեղեկատվությունը: Փոխնախարարը, մասնավորապես, նշել է.

«Թռչունյան տան ֆինանսավորման խնդիրների ի հայտ գալու հետ մեկտեղ նախարարությունը թե պաշտոնապես հաղորդագրություն է տարածել, թե տարբեր կողմերի, այդ թվում՝ Թռչունյան տան տնօրինության, մարզպետարանի, Հայ առաքելական եկեղեցու հետ քննարկումներում մշտապես շեշտել է, որ պատրաստ է երեխաների ծնողների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից նման որոշում կայացնելու դեպքում անմիջապես ստանձնել Թռչունյան տանը գտնվող այն երեխաների խնամքը, որոնք ունեն դրա կարիքը՝ կազմակերպելով այն Գյումրու թիվ երկու գիշերօթիկ խնամքի հաստատությունում մինչև 2020 թվականի հունիսի 25-ը և այս ընթացքում աջակցելով այս երեխաների ընտանիքներին՝ վերադարձը ընտանիք հնարավոր դարձնելու համար։

– Նախարարության հստակ դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է իրականացնել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման հետևողական քաղաքականություն, որի շրջանակներում առաջիկա տարիներին նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարում և վերակազմավորում՝ աջակցությունն ուղղելով, առաջին հերթին, այդ երեխաների ընտանիքներին և կանխարգելելով երեխաների մուտքը հաստատություններ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապահովել երեխայի հետագա խնամքը փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։ Այս տեսանկյունից ենք դիտարկում նաև Թռչունյան տուն հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը՝ առաջնահերթ համարելով դրանում խնամվող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը։

– Նախարարությունը նույն հաղորդագրությամբ նշել էր և այս ընթացքում իրականացրել է նաև Թռչունյան տանը գտնվող երեխաների ընտանիքների կարիքների գնահատում՝ հասկանալու ընտանիքներին անհրաժեշտ աջակցության ծավալներն ու երեխաների վերադարձի հնարավորությունները։ Մասնավորապես, նախարարության աշխատակիցներն այցելել են երեխաների ընտանիքներին, աշխատանքներ են իրականացրել հաստատությունում՝ իրավիճակն ամբողջությամբ հասկանալու համար։ Կարիքների գնահատումն ամփոփվել է և ուղարկվել թե մարզպետարան, թե Գյումրու քաղաքապետարան՝ որպես խնամակալության և հոգաբարձության մարմին, որն իրավասու է որոշում կայացնել երեխաների լավագույն շահերից ելնելով։

– Ինքս նոյեմբերի երկրորդ կեսին այցելել եմ Թռչունյան տուն և խոսել տնօրենի հետ՝ բացատրելով, որ հաստատության՝ պետության կողմից ֆինանսավորման մասին խոսք չի կարող լինել, իսկ երեխաների խնամքն ու ընտանիքների աջակցությունը պատրաստ ենք սկսել օր առաջ։ Հաստատության տնօրենի հավաստմամբ՝ հավանական դոնորի հետ բանակցություններն ընթացքում էին , ուստի առաջարկում էին շուրջօրյա խնամքի բաղադրիչի փակմանը գնալ աստիճանաբար՝ մինչև մայիս։ Աստիճանական ու պլանավորված տարբերակը նախընտրելի համարելով՝ շեշտել ենք, որ ցանկացած պարագայում հաշվված օրերի ընթացքում երեխաների խնամքը կկազմակերպենք՝ անկախ որևէ բանակցությունից և որ շուրջօրյա խնամքի բաղադրիչն ընդհանրապես չենք դիտարկում՝ իբրև հետագա գործունեություն Թռչունյան տան կողմից։ Այդուհանդերձ, նախարարության հետագա քննարկումները եկեղեցու հետ պարզ են դարձնում, որ հավանական դոնորի հետ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել։

– Նախարարությունն իրավիճակը մի քանի անգամ քննարկել է նաև եկեղեցու սոցիալական ծառայության հետ՝ հանգելով համաձայնեցված դիրքորոշման, որ անհրաժեշտ է օր առաջ երեխաների լավագույն շահից ելնող որոշում կայացնելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմնին, քանի որ հաստատության ծառայություններից օգտվում են երեխաներ, որոնք ունեն ծնողներ և խնամակալներ, այսինքն՝ ճանաչված չեն իբրև առանց ծնողական խնամքի մնացած և պետությունն իրավասու չէ որոշել նրանց՝ այս կամ այն ծառայությունից օգտվելու հարցը, սակայն այդ իրավիճակում անթույլատրելի է համարում երեխաների հետագա գտնվելը հաստատությունում։ Նման գրությունը դեկտեմբերին արդեն իսկ ուղարկվել է խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ հորդորելով իրականացված կարիքների գնահատման արդյունքները հաշվի առնելով՝ կայացնել որոշումներ։

– Մարզպետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի սկզբին համատեղ քննարկում կկազմակերպվի՝ այլ բոլոր հարցերին ընթացք տալու համար։

– Հարկ եմ համարում շեշտել նաև, որ Թռչունյան տան շենքը նվիրաբերված է եկեղեցուն, իսկ հաստատության գործունեությունն իրականացնում է Թռչունյան տուն ՍՊԸ-ն։ Ընդ որում, սա ոչ միայն խնամքի կենտրոն է, այլ առավելապես կրթական ծրագիր իրականացնող հաստատություն է, որի որոշ սաներ նաև շուրջօրյա խնամք են ստանում։ Մասնավորապես, 2017թ. սեպտեմբերի 22-ին «Թռչունյան տուն»-ը վերանվանվել է որպես դպրոց և երեխաների աջակցության կենտրոն: Բացի այդ, 2004թ. հուլիսի 23-ից Կրթության և գիտության նախարարությունը տրամադրել է լիցենզիա (թիվ 296 և թիվ 297), որոնց հիման վրա «Թռչունյան տուն»-ը լիազորվել էր իրականացնել կրթական գործունեություն: Ընդ որում, այն երեխաների համար, որոնք հաճախում են միայն դպրոց, կրթական ծառայություններից օգտվելու համար ՍՊԸ-ի կողմից գանձվում է 6000 դրամ ամսավճար։ Այսպիսով, առաջնահերթ կարևորություն ունի դպրոցի անհրաժեշտության գնահատման հարցը, քանի որ շրջակայքում բնակվող երեխաների ծնողները, հղելով Առափիում գտնվող դպրոց տանող ճանապարհի կամուրջի վատ վիճակին, գերադասում են երեխաներին ուղարկել Թռչունյան տուն, նրանց զգալի մասը սոցիալապես ոչ բարենպաստ վիճակում է և կրթական ծառայության ամսավճարներ անելու խնդիր է ունենում, կուտակում պարտքեր, որի պատճառով հաստատությանը առաջարկում է երեխաներին գրանցել շուրջօրյա խնամքի բաղադրիչում, ինչի պարագայում ամսավճար կատարելու հարց չի առաջանում։Սա առաջ է բերել զուտ կրթական ծառայություններից օգտվելու ֆինանսական մատչելիության պատճառով երեխաներին շուրջօրյա խնամքի հանձնելու մոտեցման արմատավորում՝ ավտոմատ մեծացնելով շուրջօրյա խնամքի երեխաների թիվը։ Կարծում ենք՝ շատ կարևոր է ապահովել երեխաների՝ անվճար հանրակրթություն ստանալու իրավունքը՝ առանց առաջ բերելու ընտանիքից անջատվելու և հաստատությունում հայտնվելու հետևանքը։

– միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Թռչունյան տան կողմից տրամադրվող ծառայությունների որակն ըստ իրականացված տարբեր ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների, այդ թվում իրականացված ՄԻՊ-ի գրասենյակի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ կառույցների կողմից, շատ խնդրահարույց է, մասնավորապես, կրտսեր դասարանների երեխաների կրթական գիտելիքների ու հմտությունների գնահատման արդյունքում պարզվել է, որ նրանցից ոմանք չունեն մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանության տարրական գիտելիքներ և հմտություններ: Պատկերը նույնն էր կրթության միջին և ավագ դասարաններում: Դպրոցի աշակերտների 15%-ը կրկնում է նույն դասարանը, 19%-ը ներառական կրթության կարիք ունի, ընդ որում, գրեթե 60%-ը միջին առաջադիմություն ունի, և ընդհանուր թվում շատ քիչ են լավ առաջադիմությամբ աշակերտները: Մասնագետների կողմից երեխայի անհատական վերականգնման ծրագրեր մշակված չեն, երեխաների շուրջ 40%-ի զարգացումը հետ է մնում նրանց տարիքային աճի նորմերից: 16 երեխա գնահատվել է հատուկ մանկավարժի կողմից. արդյունքները ցույց են տվել իրենց տարիքի համեմատ ցածր իրազեկվածություն և ընդհանուր կոգնիտիվ կարողությունների ցածր մակարդակ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ

20:58 18.08.2025

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ

Օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

20:47 18.08.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական […] ...

Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. ՏԿԵ նախարարը՝ Իրանի քաղաքաշինության նախարարին

20:37 18.08.2025

Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. ՏԿԵ նախարարը՝ Իրանի քաղաքաշինության նախարարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, ով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է նախարարին՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։ Հանդիպման սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ […] ...

Թրամփ. Կարևոր օր Սպիտակ տանը

20:25 18.08.2025

Թրամփ. Կարևոր օր Սպիտակ տանը

Կարևոր օր Սպիտակ տանը։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այստեղ երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ միաժամանակ չեն եղել։ Մեծ պատիվ է Ամերիկայի համար: Տեսնենք՝ ինչ կլինի»,- գրել է Սպիտակ տան առաջնորդը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

20:11 18.08.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: […] ...

SHANTNEWS

20:00 18.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP