Իրանը Սուլեյմանիի սպանության հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+27.09 oC

Իրանը Սուլեյմանիի սպանության հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

16:17 05.01.2020

Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության շուրջ ստեղծված դրության հարցով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Հիշեցնենք, որ Սուլեյմանին սպանվել էր Իրաքում ԱՄՆ իրականացրած գործողության հետևանքով:

«Արտաքին գործերի նախարարությունն արդեն քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է Մուսավին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ին բողոք են արտահայտել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ իրանական նշանակետերին հարվածելու սպառնալիքների առնչությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ

13:11 31.05.2025

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել […] ...

Իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է․ Անչելոտի

13:00 31.05.2025

Իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է․ Անչելոտի

Իտալացի հռչակավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու է համաձայնել Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն: «Այս հավաքականն իսկապես լավագույնն է աշխարհում: Դա միայն ես չեմ ասում, դա վկայում են համազգեստի վրայի 5 աստղերը: Ուրիշ ոչ մի թիմ նման մակարդակի չի հասել: Իսկ իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այն գլխավորում է […] ...

«Բեբուկ» մանկական շարժական թատրոնը հունիսի 1-հուլիսի 31-ը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջաններ

12:55 31.05.2025

«Բեբուկ» մանկական շարժական թատրոնը հունիսի 1-հուլիսի 31-ը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջաններ

Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։ «Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, ստեղծելու ու հեքիաթով ապրելու միասին»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

12:50 31.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...

Ճապոնիան և ԱՄՆ-ն համաձայնել են G7 գագաթնաժողովից առաջ լրացուցիչ բանակցությունների փուլ անցկացնել

12:43 31.05.2025

Ճապոնիան և ԱՄՆ-ն համաձայնել են G7 գագաթնաժողովից առաջ լրացուցիչ բանակցությունների փուլ անցկացնել

Ճապոնիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները համաձայնել են հանդիպել՝ G7 գագաթնաժողովից առաջ մաքսատուրքերը քննարկելու համար։ Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հունիսի 15-17-ը Կանադայում: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ Վաշինգտոնում հանդիպումներից հետո Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան հայտարարել է, որ նրանք պլանավորում են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել հունիսի կեսերին կայանալիք […] ...

WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը հանճարի և երեխայի խառնուրդ է

12:40 31.05.2025

WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը հանճարի և երեխայի խառնուրդ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականների հետ զրույցներում միլիարդատեր Իլոն Մասկին, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), անվանել է «50% հանճար, 50% տղա երեխա»։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։ Նրանցից ոմանք Թրամփից լսել էին մեկ այլ «համամասնության» մասին՝ «90% հանճար, 10% […] ...

BACK_TO_TOP