20:00 06.01.2020
Գյումրին տոնական օրերը դիմավորել է հյուրերի հետ, որոնք Հանրապետության տարբեր բնակավայրերից ու արտերկրից ժամանած զբոսաշրջիկներն են։ Առաջին անգամ քաղաքը գրավիչ է դարձել նաև ամանորյա հանգիստն անցկացնողների համար։ Ըստ այդմ էլ անհրաժեշտ էր համապատասխան ենթակառուցվածքների աշխատանքն ապահովել տոնական օրերին։ Ռեստորանները, հյուրանոցները ու հյուրատները և, իհարկե, մշակութային բաղադրիչն ապահովողները՝ թատրոնն ու թանգարանները, հունվարի 2-ից աշխատել են ու արձանագրել ձմռանը երբևէ ունեցած այցելուների ռեկորդային ցուցանիշ։
Գյումրին առաջին անգամ Ամանորն անցկացնելու համար ամենահարմար քաղաքների ցանկում է հայտնվել։ Ներգնա տուրիզմը տոնական օրերին բավական լավ ցուցանիշներ է ունեցել։ Գյումրին հյուրընկալել է մայրաքաղաքի, Վանաձորի, Ապարանի, Գավառի ու այլ քաղաքների բնակիչների, որոնք ամանորյա հանգիստը համատեղել են մշակութային այցելությունների հետ։ Հունվարի 2-ից բաց են եղել Գյումրիի թանգարանները։
Առաջին անգամ տոնական օրերն աշխատանքային են դարձրել, իսկ արդյունքը ցույց է տվել, որ իզուր չէր աշխատելու որոշումը։ Մշակութային Ամանորը Գյումրիում ընտանիքներով են անցկացնում։ Տեսնելու բան, ասում են, շատ կա։ Միայն թանգարաններն ու պատմամշակութային հուշարձաններ այցելելու համար տոնական օրերը չեն բավականացնի։
Լուսանկարվում են գյումրեցի մեծերի թանգարանում ու հաշվառվում այցելությունների գրանցամատյանում։ Տոնական օրերին առաջին անգամ են աշխատում ու առաջին անգամ տարեսկզբին մեծ թվով այցելություններ գրանցում։ Ամենաշատ այցելուներն ունեցել է Գյումրիի քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանը։ Հունվարի 1-4-ը գրանցել են 251 այցելու։
Իսահակյանի տուն-թանգարանում այցելուների հոսքը հունվարի 3-ից է սկսվել։ 30-ից մի փոքր ավելի այցելուներ են ունեցել։ Թանգարանի աշխատակիցները առանձնացրել են լավագույն կարծիքները քաղաքի ու թանգարանի մասին։
«Այցելուներ ունեցել ենք Երևանից, Էջմիածնից են եղել, Արցախից 3 աղջիկներ էին եկել։ Շատ գոհ էին մեր քաղաքից, շատ սիրել էին Գյումրին, Ամանորն այստեղ էին դիմավորել: Նույնիսկ ասում էին է՛լ ոչ մի Դուբայ, ոչ մի Եգիպտոս ու Վրաստան չենք փոխի Գյումրիի հետ: Համոզված ենք, որ մյուս տարի էլ Ամանորը նշելու համար գալու ենք Գյումրի»,- SHANTNEWS-ին ասել է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:
Մհեր Մկրտչյանի թանգարանն սկսել է աշխատել հունվարի 4-ից։ Տոները դեռ ավարտված չեն, ու այստեղ այցելությունները դեռ նոր են սկսվում, իսկ Շիրազի թանգարանում թվերն են ամփոփում՝ մինչև հունվարի 5-ը 196 զբոսաշրջիկ է թանգարան այցելել։
«Հունվարի 1-ից աշխատելը նույնիսկ ճիշտ կլիներ, որովհետև մեր քաղաքը, իրոք, դարձել է զբոսաշրջային վայր և մեր այցելուները բավականին շատ էին: Նպատակային թանգարան եկողներ չէին, եկել էին որպես զբոսաշրջիկներ Գյումրի՝ իրենց Ամանորը անցկացնելու: Դեկտեմբերի 30, 31-ին էին եկել Գյումրի ու մինչև հունվարի 3, 4-ը մնացել են: Առանց տարիքային սահմանափակման՝ 196 այցելու ենք ունեցել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը:
Գյումրիում անցկացրած Ամանորից հյուրերն իրենց հետ կտանեն հիշողություններ տոնական քաղաքից, նրա տարբերվող ճարտարապետությունից ու մարդկանցից, որոնց հետ տոնական մի քանի օրերի ընթացքում հասցրել են ծանոթանալ ու կապեր հաստատել: Որոշել են՝ հաջորդ տարի կրկին Ամանորը և ոչ միայն այս տոնը Գյումրիում անցկացնել։
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...