16:50 07.01.2020
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, բայց արտակարգ պատահարները շատ չեն եղել: Ամանորյա և Սուրբ Ծննդյան օրերին 5 ահազանգ է ստացվել, որոնց փրկարարներն արձագանքել են և օգնության շտապել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ, շմոլ գազից թունավորում, հրդեհներ, փակ դռների ահազանգեր: Դեպքերը տարբեր են եղել ու շատ ավելի քիչ՝ համեմատած նախորդ տարիների հետ:
Տոնական արձակուրդները մարզային փրկարարական վարչության համար չեն: Սահմանված ամենօրյա հերթապահությամբ են աշխատում: Փորձը ցույց է տվել, որ տոնական օրերին ահազանգերը միշտ շատ են լինում: 911 ահազանգում են տարբեր հարցերով՝ սկսած կենցաղայինից մինչև արտակարգ պատահարներ: Տոնական օրերին քիչ, բայց հրդեհներ մարզում եղել են:
Կարմրաքար գյուղում ավտոմեքենա այրվեց, Հաղթանակի պողոտայում՝ չշահագործվող տաղավար: Երկու դեպքում էլ կրակի առաջացման պատճառները հայտնի չեն:
«Հրդեհի 2 դեպք ենք ունեցել` մեկը` տաղավար էր այրվել: Մարդ չկար տաղավարում, փակ տաղավար էր: Ունեցել ենք մեքենայի այրվելու դեպք: 2 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, համենայն դեպս, մեզ այդ երկու դեպքերի համար են ահազանգել: Շմոլ գազից թունավորման մեկ դեպք է եղել, մեկ մարդ է տուժել, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվել է բավարար և դուրս է գրվել հիվանդանոցից»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Հովսեփյանը:
Ամանորին շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել Հովունի գյուղում: Մեկ մարդ է տուժել: Գազօգտագործման կանոնների խախտման հետևանքով պայթյունն էլ մինչև Ամանոր էր: Շիրակավան գյուղում գազաբալոն էր պայթել, ինչի հետևանքով առանձնատուն էր փլուզվել: Այս դեպքում տուժածներ չկային:
2 մարդ է տուժել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով: Փրկարարական վարչությունը վթարի 2 դեպքի ահազանգ է ստացել, բայց սա տոնական օրերին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների իրական վիճակագրությունը չէ:
Փրկարարներն առաջին անգամ է, որ տոնական օրերին ձյան մեջ արգելափակված մեքենաների, փակ ճանապարհների ահազանգեր չեն ունեցել: Շիրակի մարզում միայն Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն կա, եղածն էլ դժվար անանցանելիություն չի ստեղծում: Արգելափակված մեքենայի մասին մեկ ահազանգ են ունեցել Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծային ճանապարհից:
Մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում են: Այստեղից տեղեկատվություն և օնլայն տեսակապ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ստանում են 5 րոպեն մեկ: Մեքենաների հերթը հունվարի 1-ի ու 2-ի համեմատ պակասել է:
Դեռ չի պակասել ճայթուկների վաճառքը: Փրկարարների գործն է միայն զգուշացնելն ու հորդորելը, որ գոնե օգտագործելու դեպքում անվտանգության կանոնները պահպանեն:
Ընդհանուր առմամբ՝ տոնական օրերին Շիրակի մարզի փրկարարների ծառայությունը հանգիստ է անցել: Այս մասին է վկայում նաև համեմատությունը նախորդ տարվա դեպքերի վիճակագրության հետ:
Այս տարի 5 դեպք է եղել՝ 3 տուժած և ոչ մի զոհ, իսկ անցած տարի 12 դեպք՝ 2 զոհ և 5 տուժած:
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...