10:39 14.01.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է 2018-ի դեկտեմբերին Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը: Այն երեք անգամ հետաձգվել է: Երկու դատական նիստերի ժամանակ պետմեղադրողն էր բացակա: Իսկ վերջին նիստը հետաձգվել էր դատավորի վատառողջ լինելու պատճառով: Մեղադրական կողմը ներկայացնում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Անցած տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննեց Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը, որը վերաբերում էր մեղադրյալ Անդրեյ Ռազգիլդեևի պահման վայրի ընտրությանը: Նա գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում, և փաստաբանները պահանջում էին, որ ռուս զինծառայողը խափանման միջոց կալանքը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում: Դատարանը միջնորդությունը մերժել էր, բայց դատական նիստերին Ռազգիլդեևը պետք է բերվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Մեղադրյալը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 7-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել էր նրան: Ջուլիետա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից, փոխել էր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` նրան զույգ ակնակապճային շրջանների, ստորին և վերին շրթունքների, ձախից քթի շրթունքային շրջանի, ձախից ճակատային և ակնակապճից դուրս շրջանների, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի շրջանի արյունազեղումների, դեմքի ձախ կեսի այտուցվածքի, աջից ճակատային, ձախից կզակի և ստորին շրթունքի շրջանների, ձախ կոնքազդրային հոդի շրջանի, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի քերծվածքների, ձախից ճակատային և գագաթային շրջանների սահմանի վերքի, պոլիտրավմայի, գանգուղեղային փակ վնասվածքի, կրծքավանդակի փակ վնասվածքի, տրավմատիկ շոկի, կոմայի ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ առաջացրել էր Ջուլիետայի մահը։
Դատական նիստը նշանակված է այսօր՝ ժամը 15-ին:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...