19:28 28.05.2018
Մայիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը հատկանշական համարեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Նախարարի խոսքերով` խորհրդանշական է նաև, որ նախքան իրենց հանդիպումը նախարարներն այցելել են Մուսա Լեռան հուշահամալիր, որը հայ-ֆրանսիական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշներից է: «Մեր հարաբերությունները հիմնված են արժեքների վրա, որոնց հիմքում դրված է մարդու արժանապատվությունը և ազատությունը»,- նշեց արտգործանախարար Մնացականյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև, որ ֆրանսիացի գործընկերն այցի սկզբում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Շնորհավորելով Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը վերահաստատեց ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` շարունակելու դարավոր բարեկամության և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված համագործակցության խորացմանն ու առավել ընդլայնմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ Ժան-Իվ Լե Դրիանը նշեց, որ Հայաստանն իր պատմության շրջադարձային մի կետում է՝ ողջունելով քաղաքական ուժերի և ժողովրդի պատասխանատվության և երկխոսության ոգին: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց՝ հպարտ է, որ հանդիսանում է առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը այցելում է Հայաստան վերոհիշյալ զարգացումներից հետո՝ վերահաստատելով Ֆրանսիայի՝ Հայաստանի կողքին լինելու և աջակցելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա, ինչի վկայությունն են երկկողմ հագեցած օրակարգը, մշտական քաղաքական երկխոսությունը, պետությունների ղեկավարների մակարդակով իրականացվող պարբերական պետական այցելությունները, տարբեր բնագավառներում խոր համագործակցային կապերը, ֆրանսահայ աշխույժ համայնքի առկայությունը։
Կողմերը մտքեր փոխանակեցին համատեղ ջանքերով առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային կապերին, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանը նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կողմից բարձր մակարդակով այս կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու հանձնառությունը:
Նախարարները քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այս ձևաչափով հայ-ֆրանսիական փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
ԱԳ նախարարները երկուստեք գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական ոլորտում երկկողմ սերտ փոխգործակցության ամենահաջողված օրինակներից է և Հայաստանի կրթական համակարգում հանդիսանում է ամենապահանջված համալսարաններից մեկը։
Հանգամանալից մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումների և Սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։
Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը հանգամանալից անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրին: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կողմերը համակարծիք էին, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումը։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...