18:18 14.01.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել:
Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է դատախազի բացակայության և դատավորի վատառողջ լինելու պատճառով: Այսօր նաև 4-րդ նիստը հետաձգվեց: Այս անգամ ամբաստանյալի ներկայությունը դատարանի դահլիճում ոստիկանությունը չէր կարողացել ապահովել: Այս մասին ոստիկանությունը գրություն էր ուղարկել դատարան, համաձայն որի` ուղեկցող ջոկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի եղել Ռազգիլդեևին դատարան բերել:
«Չորրորդ անգամն է` գալիս ենք դատարան: Երկու անգամ դատախազն էր բացակա, մեկ անգամ դատավորը: Հիմա էլի հետաձգվում է նիստը: Ընդամենը նյութերին են ծանոթացնում ու ասում, որ նիստը հետաձգվում է: Վստահ եմ, որ միշտ այսպես ձգձգումներ են լինելու ու ես այդպես էլ չեմ տեսնելու ռուս զինծառայողի դեմքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ջուլիետա Ղուկասյանի դուստրը` Անահիտ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի դատարանը քննել ու մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը, որը վերաբերում էր ռուս զինծառայողի պահման վայրին: Փաստաբանները պահանջում էին ռազմաբազայի տարածքից Ռազգիլդեևին տեղափոխել Հայաստանի քրեակատարողական հիմնարկ: Այս միջնորդությունը մերժվել էր:
Ռուս զինծառայողը ռազմաբազայի տարածքում է խափանման միջոց կալանավորումը կրում, բայց դատական նիստերին պետք է նրա ներկայությունն ապահովվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Ադրինե Ղուկասյանը նշել է, որ ամբաստանյալի բացակայությամբ նիստը շարունակել հնարավոր չէ:
«Ամբաստանյալի չներկայանալու դեպքում նիստը հետաձգվում է: Քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի համաձայն` դատական նիստի կանչված անձանց որևէ մեկի չներկայանալու դեպքում, դատարանը գործի քննությունը հետաձգում է: Այս պարագայում պաշտպանը ևս ներկա չէ, թեև պատշաճ ծանուցվել է: Դատարանը որոշում է նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ հերթի: Դատավարության կողմերը պատշաճ կծանուցվեն դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին»,- հայտարարել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 4-ին:
13:30 22.07.2025
Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնիցՌոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...
13:20 22.07.2025
Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցինԹուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...
13:12 22.07.2025
Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարԱյլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: ...
13:09 22.07.2025
Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՎրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...
13:00 22.07.2025
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-իցՈւկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...