Ինչո՞ւ հեռացվեց Վալվերդեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+31.09 oC

Ինչո՞ւ հեռացվեց Վալվերդեն

17:38 14.01.2020

Ինչո՞ւ Էռնեստո Վալվերդեն հեռացվեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:

Իսպանական Cadena Ser պարբերականը գրում է, որ հունվարի 13-ին, ակումբի ղեկավարները` նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, տնօրեն Խավյեր Բորդասը և գործադիր տնօրեն Օսկար Գրաուն, ժամանել են թիմի մարզաբազա`մասնագետի հետ հանդիպման:
Վալվերդեին նրանք ասել են, որ ակումբի վրա ճնշում է գործադրվում, ինչպես նաև հերքել են տարածված շշուկներն այն մասին, որ պատրաստվում են այդ պաշտոնում հրավիրել «Ալ-Սադ» ակումբի  գլխավոր մարզիչ Չավիին:

Մարզիչը հասկացել է, որ Բարտոմեուն ցանկանում է, որ ինքն անձամբ հրաժարական տա  ու հայտարարել է, որ հեռացման համար նրանք պետք է կապ հաստատեն իր ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումից հետո «Բարսելոնա»-ն ժողով է անցկացրել, որում որոշվել է հեռացնել Վալվերդեին:

Ակումբն այնուհետև կապ է հաստատել Վալվերդեի ներկայացուցիչների հետ ու հայտարարել մարզչի հեռացման մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքը

11:49 19.08.2025

Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքը

Օգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնեց, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը` ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

11:45 19.08.2025

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:     ...

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

11:00 19.08.2025

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...

BACK_TO_TOP