19:07 14.01.2020
Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։
Բուլղարացի ըմբիշները հաճախ են այցելում Հայաստան։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն է:
Թիմերի ներկայացուցիչները նաև միմյանց հետ փորձնական գոտեմարտեր են անցկացնում, իսկ առաջիկայում նրանք մասնակցելու են խոշոր միջազգային մրցաշարի:
Հայ ըմբիշներից Ֆրանսիայում անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռոբերտ Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը / երկուսն էլ ՝ 97 կգ/ և գերծանրքաշային Դավիթ Հովասափյանը: Մրցումները տեղի կունենան Նիս քաղաքում՝ հունվարի 18-19-ը։
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
11:49 19.08.2025
Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքըՕգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնեց, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը` ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։ […] ...
11:45 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: ...
11:00 19.08.2025
Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...
10:51 19.08.2025
DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջԵվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...