Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա

19:30 15.01.2020

Կառավարությունը փոխհատուցում է 2019 թվականի կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղացիների վնասը: Շիրակի մարզի 45 համայնքներում փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 240 մլն դրամ: Կառավարությունը չափանիշներ է սահմանել: Դրանցից առաջինն այն է, որ հատուցվում է այն գյուղացիների վնասը, որոնց ցանքերը կարկտահարվել են 50 և ավելի տոկոսով, ինչի հետևանքով Շիրակի մարզում 2000 հեկտարից ավելի տարածքներ փոխհատուցման ենթակա չեն: Հատուցման հաշվարկները կատարվել են ըստ հողատարածքի չափի, բերքատվության և կրած վնասի:

Ընդհանուր առմամբ վնասները մեծ են, փոխհատուցումը` ոչ համարժեք:

2019թ. հունիս, հուլիս ու օգոստոս ամիսներին Շիրակի մարզում մի քանի անգամ կարկտահարություն եղավ, դրանցից 8-ը խոշոր կարկտահարություն էր, դրանից տուժեցին բոլոր համայնքները, իսկ վնասները վերջին 20 տարիների ընթացքում ամենամեծն էին: 9555 հեկտար ցանքեր են կարկտահարվել, իսկ վնասի ընդհանուր չափը կազմում է չորսուկես մլրդ դրամ: Միայն 7000 հեկտարը հացահատիկի ցանքն է, որտեղ բերքը վերականգնել հնարավոր չի եղել: Ըստ այդմ էլ՝ կառավարությունը փոխհատուցման ամենամեծ չափը սահմանել է հացահատիկի դեպքում:

«1 հեկտար հացահատիկի համար տրվում է 30 հազար դրամ, բանջարեղենի, կարտոֆիլի, կերային մշակաբույսների համար՝ ընդհանուր վնասի 4%-ի չափով և պտղատու, հատապտղային այգիների համար՝ վնասի 5%-ի չափով: Եթե վնասը  100 հազար դրամ է, ընդամենը 5000 դրամ է փոխհատուցվում, եթե 500 հազար է` 25 հազար դրամ է կազմում փոխհատուցումը: Պատկերացրեք` 500 հազարն ինչ թիվ է, 25 հազարը՝ ինչ: Հնարավորությունների սահմանն այդքանն է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Առափիի բնակիչ Վաչագան Սարգսյանը տնամերձ այգի ունի՝ 116 պտղատու ծառերով: Կարկուտը բերքը 80 տոկոսով վնասել է, բայց փոխհատուցման հաշվարկը նրա համար պարզ չէ. ինչպե՞ս է ստացվել, որ 2000 մետր տնամերձի համար ընդամենը 9000 դրամ է ստացել:

Թե ով որքան է տուժել, այս հաշվարկը ամեն կարկտահարությունից հետո կատարել են համայնքային հանձնաժողովները: Վնասի չափը ներկայացրել են մարզպետարան, որտեղ, ըստ գյուղվարչության պետի, առանց որևէ թիվ փոխելու, ուղարկել են կառավարություն:

«Մեծ չափով է վնասը, պետությունն իր հնարավորությունների չափով է փոխհատուցել, եթե հաշվարկես, 1 հեկտարից հնարավոր է` 1 կամ 2 մլն դրամի վնաս լինի, բայց փոխհատուցվի 100 հազար դրամ: Պետությունն այդքան կարող է, այդքան է տալիս: Մենք համայնքային հանձնաժողովով գնացել ենք դաշտեր, գնահատել ենք, թե բույսի որ մասն է վնասված: Իհարկե, 100%-անոց չէ հաշվարկը, վնասի մոտավոր հաշվարկներ են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Առափիի գյուղապետի տեղակալ Ավետիք Պոլեյանը:

Համայնքային հանձնաժողովների հաշվարկներով համեմատաբար ավելին է կարտոֆիլի ցանքերի փոխհատուցումը, սակայն էլի փոքր է վնասների համեմատ: Քիչ փոխհատուցման պատճառը, ստացվում է, որ կառավարության սահմանած տոկոսներն են: Հաշվարկի համար հաշվի են առել կարկտահարված տարածքը, վերջին 3 տարվա բերքատվությունը, տվյալ մթերքի շուկայական գինը:

Ու էլի ստացվել է, որ փոխհատուցում ասվածը վնասներին համարժեք չէ, որովհետև Շիրակի մարզում 2019-ին կարկտահարված բերքի ու ցանքերի ծավալը շատ մեծ էր: Փոխհատուցման գործընթացը բոլոր գյուղերում սկսված է: Կոնկրետ վերջնաժամկետներ սահմանված չեն:

Անկախ չափից, փոխհատուցումներից հրաժարվողներ դեռ չեն եղել: Շիրակի մարզի 7 համայնքներ ավելի մեծ գումարներ կարկտահարության դիմաց ստացել են Կարմիր խաչից: Այս ընկերությունը համայնքների ընտրությունն ու փոխհատուցման չափորոշիչները ինքն է սահմանել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP