Ոչ ոք ոչ մեկի հետ չի շփվում. Ալեքսանդր Գրիգորյանը՝ հայկական ֆուտբոլի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+31.09 oC

Ոչ ոք ոչ մեկի հետ չի շփվում. Ալեքսանդր Գրիգորյանը՝ հայկական ֆուտբոլի մասին

11:57 16.01.2020

Արդեն երկու ամիս է՝ «Ուրարտու» ակումբը գլխավորում է հայազգի ռուսաստանցի հայտնի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ժամանակին քննարկվում էր նրա թեկնածությունը նաև ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար, և նույնիսկ որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, որ հենց Գրիգորյանն է լինելու հավաքականի մարզիչը: Ամեն ինչ, սակայն, այլ կերպ ընթացավ: «Ուրարտու»-ի մամուլի քարտուղարությունը հարցազրույց է վերցրել 53-ամյա մարզչից: Հարցերից մեկը վերաբերել է հայկական ֆուտբոլին, թե ինչ կարծիք ունի մասնագետը հայկական ֆուտբոլի մասին:

«Հայկական ֆուտբոլում ինձ զարմացնում է այն, որ մեկուսացում կա, ոչ ոք ոչ մեկի հետ չի շփվում։ Դա ինձ համար խորթ է։ Ռուսաստանում, հատկապես Ֆուտբոլի ազգային լիգայում մենք մարզիչներով զանգում ենք միմյանց, անգամ խորհուրդներ տալիս։ Իսկ Հայաստանում ամբողջական մեկուսացում է։  Ասեմ նաև, թե ինչն է ինձ դուր գալիս։ Ես նախքան այստեղ գալը միշտ հետևում էի Հայաստանի առաջնությանը ու պետք է ասեմ, որ իմ կարծիքով՝ հիմա ամենաուժեղ առաջնությունն է, դա պայմանավորված է նրանով, որ ավելի որակյալ լեգեոներներ են եկել, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներն էլ նրանց կողքին առաջադիմում են։ Դա ինձ դուր է գալիս»,- մասնավորապես նշել է Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքը

11:49 19.08.2025

Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքը

Օգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնեց, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը` ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

11:45 19.08.2025

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:     ...

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

11:00 19.08.2025

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

10:51 19.08.2025

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...

BACK_TO_TOP