20:00 16.01.2020
Շիրակի մարզի հանրապետական ու միջհամայնքային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ծավալները նվազել են։ Պատճառը տեղումների բացակայությունն է։ Անգամ Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում տեղումները նորմայից պակաս են ու սպասարկող ընկերությունները ճանապարհներին գրեթե անելիք չունեն։ Բայց կառավարությունը նրանց հետ պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ նոյեմբերի 16-ից մինչև մարտի 31-ը ընկերությունները ֆինանսավորվում են ձմեռային սպասարկման համար։
Ըստ այդմ՝ քանի դեռ ձյուն չկա, ճանշինները ձմեռային սպասարկման աշխատանքները փոխարինել են ամառայինով։ Ճամփեզրերը մաքրում են աղբի կուտակումներից։
Ճամփեզրերը մաքրել կուտակված աղբից, սա ճանապարհները սպասարկող ընկերությունների պարտականությունն է, որը սովորաբար կատարում են ամռանը։ Իսկ ձմեռային սպասարկումը ենթադրում է տեղումներից հետո ճանապարհի մաքրում ու մշակում աղով և ավազով։ Այս տարի քիչ տեղումները խախտել են ճանշինների պարտականությունների կատարման ժամանակացույցը՝ ձմռանը ամառային սպասարկում են կատարում։
Աշոցքում, որն ամենաձնառատ տարածաշրջաններից է, ձյուն միայն դաշտերում է մնացել։ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը սպասարկող ընկերության համար այս ձմռանն աշխատանքը դեռ թերբեռնված է։
Տեղումները ձմռան երկու ամիսներին շատ քիչ են եղել, բայց այստեղ ձյուն ամեն տարի տեղում է մինչև ապրիլ ամիս։ Ամեն տարի սպասարկող ընկերություններին ձմեռային սպասարկման գումարները չէին բավականացնում, լրացնում էին ամառային սպասարկման հատկացումներից արված տնտեսումներով։ Այս տարի հակառակն է՝ ձմռան աշխատանքներից տնտեսումներ կունենան, եթե տեղումները շարունակեն նորմայից ցածր լինել։
«Մաքրման աշխատանքներ չի լինում, մենք աղբահանություն ենք անում ճանապարհի կողերից: Եղել են դեպքեր, որ կողային առուներն ենք մաքրել: Այսպիսի հանգիստ ռեժիմ չենք ունեցել: Տեղումները թույլ էին, ձյուն մաքրող տեխնիկա չենք օգտագործել: Գետնաբուքեր են եղել, որոնց հետևանքով թեթև սառցակալումներ են առաջացել: Համեմատած անցած տարիների՝ շատ հանգիստ է: Տեղումները սակավ են»,- SHANTNEWS-ին ասել է Աշոցքի ճանշին ընկերության աշխղեկ Վարդան Մովսիսյանը:
Ընդհանուր առմամբ, ամառային սպասարկման աշխատանքների ծավալն էլ կնվազի։ Շիրակի մարզում 2019-ին 33 կմ համայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհ է հիմնանորոգվել, այսինքն` այդ ճանապարհներին այս տարի փոսային նորոգումներ էլ չեն լինի։ Շիրակի մարզի ճանապարհները սպասարկում է չորս ընկերություն, որոնց տարեկան սպասարկման համար հատկացվում է 800 մլն դրամ։ Անկախ կատարված աշխատանքի ծավալներից` գումարի չափը չի փոփոխվում՝ կառավարությունը ընկերությունների հետ պայմանագրեր կնքել է հինգ տարի ժամկետով։ Այդ ժամկետը 2020-ի դեկտեմբերին է լրանալու։ Այդ ընթացքում Շիրակի մարզում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն։
«2020 թվականին մեր մարզում կիրականացվեն շուրջ 24,3 կմ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Որոշ հատվածներում միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն, որոնց գումարի սահմանները ճշտվում են նախագծային փաստաթղթեր կազմելուց հետո: Նախնական ցանկում այդքանն ունենք: Ինչպես 2019-ին, 2020-ին նույնպես կունենանք լրացուցիչ ծրագրեր»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Կհիմնանորոգվի Գյումրի-Բավրա ճանապարհի 7.5 կմ հատվածը, ևս 9.5 կմ-ը կհիմնանորոգվի Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհից, բարեկարգ կդառնա նաև Գուսանագյուղի ճանապարհը:
Սրանք ճանապարհաշինական ծրագրում արդեն ընդգրկված հատվածներն են։ Դրանց կգումարվեն միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհները, որոնց հիմնանորոգումը հիմնականում սուբվենցիոն հայտերով է։
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...