15:10 16.01.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր լրագրողները խնդրեցին գնահատական տալ Մերձավոր Արևելքում ու մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված իրադարձություններին: Մնացականյանը նշեց.
«ԱԳՆ-ն մշտապես տեղեկացնում է հասարակությանը: Գիտեք, որ մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը հարևան տարածաշրջանում, այդ առումով աշխատում ենք մեր գործընկերների հետ, քանի որ անմիջապես հարևանության մեջ լինելով, ունենալով իրավիճակ, երբ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ, դա նաև ազդեցություն ունի տարածաշրջանի անվտանգության, մեր երկրի անվտանգության վրա: Ի վերջո, հարևանությամբ է տեղի ունենում»:
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային անվտանգության համակարգը համախմբված աշխատում է՝ պատրաստ լինելու համար, բացի դրանից՝ ԱԳՆ-ն աշխատում է բոլոր գործընկերների հետ, հեռախոսազրույցներ ունենում, դիվանագիտական կազմն է ակտիվ աշխատում բոլոր ուղղություններով:
«Մենք իրապես հույս ունենք, որ միայն խաղաղ, բանակցային ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել որևէ զարգացումներից, որ տանում են էսկալացիայի»,- ասաց նա:
ԼՂ հարցի շուրջ բանակցություններին անդրադառնալով՝ Մնացականյանը նշեց, որ բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի:
«Այս տարիներին բանակցային գործընթացը տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, որ համարում ենք ամենագործուն, արդյունավետ և միջազգայնորեն ճանաչված շրջանակը: Այդ գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ գաղափարներ, մեզ համար չափազանց էական և սկզբունքային է համադրել այդ բազմաթիվ տարբեր պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն են գտնում մեզ համար առաջնային դիրքորոշումները»,- նշեց նախարարը:
Հարցին՝ առաջիկայում հանդիպում սպասվո՞ւմ է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, նախարարը պատասխանեց, որ բանակցային գործընթացը շարունակական է, Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել, հակառակը, ակտիվ ներգրավված է այդ գործընթացում:
«Ես առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, որ այն օրվանից, երբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը՝ 2018-ի մայիսից, որևէ պահ չի եղել, որ հետաձգենք կամ ձգձգենք գործընթացը: Անցյալ տարի եղել է բավական ակտիվ աշխատանք, նախարարների մակարդակով բավարար թվով հանդիպումներ են եղել, վարչապետը հանդիպել է պաշտոնապես՝ մարտին, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ, գործընթացը շարունակվում է: Հանդիպման մասին համաձայնեցումից հետո հայտարարում ենք միաժամանակ»,- ասաց Մնացականյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ սպասվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, նախարարը նշեց, որ դեռ վաղ է խոսել նման բանի մասին:
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...
13:58 19.08.2025
2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՕգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:47 19.08.2025
ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհինՕգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ըԵրևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...
13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...
13:24 19.08.2025
Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետոՌուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...