Ովքե՞ր են Ազգային Ժողովի ակտիվներն ու անպարտաճանաչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ովքե՞ր են Ազգային Ժողովի ակտիվներն ու անպարտաճանաչները

15:08 12.12.2017

Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով  82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն  է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում: 

Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208: 

Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40  անգամ: 

Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ: 
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP