Այսօր Ապրիլյան քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+31.09 oC

Այսօր Ապրիլյան քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

19:58 17.01.2020

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, հետախուզական դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 27 տարեկան: Մերուժան Ստեփանյանը 2016-ի ապրիլին զոհվել է Թալիշի դիրքերում: Որոնք էին Ապրիլյան քառօրյայի դասերը, որ արդիական դարձան 18-ամյա պատանիների ու նրանց հրամանատարների կյանքի գնով: Այս մասին այսօր խոսել են Մերուժանի զինակից ընկերները, մարզային, քաղաքային ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչները: Մերուժան Ստեփանյանի հիշատակի միջոցառումները Գյումրիում կազմակերպել էր Արցախի պաշտպանության բանակը:

«Շիրակ» գերեզմանատան պանթեոնում են ամփոփված 90-ականների արցախյան ազատագրական պայքարի մասնակիցները, որի շարունակությամբ էլ կառուցվեցին 2016-ի Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: Այստեղ միշտ թարմ ծաղիկներ են: Այսօր դրանք նորից թարմացվեցին:

Պանթեոն այցելության առիթը 2016-ի ապրիլին Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Հետախուզական դասակի հրամանատարը Թալիշում պայքարել է թշնամու տասնապատիկ ավելի ուժերի դեմ: Մերուժանի և քառօրյայի բոլոր զոհերի գերեզմաններին մարզային ու տեղական իշխանության ներկայացուցիչները, զինվորականները ծաղիկներ խոնարհեցին:

Մերուժանի մարտական ընկերները  նրա մասին անցյալով չեն խոսում: Մարդն ապրում է, քանի դեռ նրան հիշում են: Մերուժանի անունը քրոջ որդին է կրում: Փոքրիկ Մերուժանը 4 տարեկան է , 2016-ի մայիսին է ծնվել: Փոքրիկ Մերուժանը մխիթարանք է ավագ լեյտենանտի ծնողների համար, իսկ նրա սխրանքը՝ հպարտանալու առիթ: Թալիշի դիրքը, որտեղ զոհվել է Մերուժան Ստեփանյանը, թիվ 170 անունն է կրում: Իսկ ավագ լեյտենանտը 2016-ի ապրիլից հետո բարձրաստիճան սպայական անձնակազմի 170-ի հզոր տղա անունով է կոչել:

Թիվ 170 դիրքի զոհված 4 տղաների հիշատակի համար հուշաքարը Մերուժանի ծնողներն են կառուցել: Իսկ տարածքում անվանական խնձորենիներ են, որոնք մի օր բերք են տալու:

 

«Քառօրյա պատերազմը սիմվոլիզմի առումով դարձել է ապացույցը այն բանի, որ մեր նորագույն պատմությունը չի սահմանափակվում անցյալի ձեռքբերումներով: Այն ծնել ու դաստիարակել է սերունդ, որի՝ երիտասարդ տարիքում կատարված սխրանքները չեն տեղավորվում հասարակ տրամաբանության մեջ:

Ապրիլյան պատերազմը նաև ապացույցն է այն բանի, որ հայ ազգը չի մոռացել իր համախմբվածության մասին, իսկ Մերուժան Ստեփանյանը այն սպան էր, որը մարտական առաջադրանքը վեր էր դասում անձնականից: Սա է փաստում այն, որ մինչև վերջին շունչը պայքարել է թիվ 170 դիրքի պահպանության համար»,- ասել է Արցախի ՊԲ ռազմադաստիարակչական բաժնի պետ Վրեժ Իշխանյանը:

 

 

Մերուժան Ստեփանյանի հիշատակին միջոցառումը Արցախի պաշտպանության բանակն էր կազմակերպել: Իսկ անցկացման վայրը Գյումրիի թիվ 23 դպրոցն էր: Այս կրթական հաստատության հետ է միավորվել թիվ 42 դպրոցը, որտեղ սովորել է Մերուժանը: Դպրոցում պատրաստվում են անվանակոչության գործընթաց սկսել:

Զինվորականների խոսքերով՝ քառօրյա պատերազմի դասը՝ զինված ուժերը պատրաստ ու զգոն պահելն է, բանակի սպառազինության արդիականացումը, այն, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում բանակում ամեն օր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

13:00 22.07.2025

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

12:50 22.07.2025

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

Ամերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։   ...

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

BACK_TO_TOP