Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան

18:26 17.01.2020

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան:

ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային, քամու էներգետիկայի հետ միասին մեծ ներդրում է ունենալու այդ երկրի էլեկտրականության արտադրության ամբողջ զամբյուղի մեջ։

Նախագահ Սարգսյանը շրջել է կայանում, ծանոթացել գործունեությանը: Տեղեկացվել է, որ ատոմակայանի նախագծում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը։ Համապատասխան պետական կառույցի ղեկավարների հետ Հայաստանի նախագահը զրուցել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Նշելով Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի առկայության փաստը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ունի ինչպես ատոմակայանը կառավարելու և կայուն պահելու, այնպես էլ դրա անվտանգությամբ զբաղվելու գիտական և ինժեներական երկարամյա փորձառություն։

Զրուցակիցները կարևորել են միջուկային էներգետիկայի ոլորտում երկու երկրների կայուն և երկարատև համագործակցությունը:

«Կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում բավականին կխորանա և նոր հնարավորություններ կբացի,– նշել է նախագահ Սարգսյանը։ – Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ սկսված գործընթացի արդյունքում «Մասդար» ընկերությունը պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ»-ի հետ՝ Հայաստանում մոտ 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի կայան կառուցելու նպատակով։ Իմ այցելությունը ԱՄԷ-ի միջուկային էներգետիկայի կենտրոն ինքնանպատակ չէ։ Քանի որ Հայաստանի էներգետիկ զամբյուղի մեջ միջուկային էներգետիկան, այսինքն՝ ատոմակայանն այսօր կա և վաղն էլ շարունակելու է արդյունավետորեն աշխատել, հետևաբար, այդ ատոմակայանի հետ կապված ցանկացած խնդիր, ամենակարևորը՝ անվտանգության, կայունության և նաև կառավարման խնդիրը, հետաքրքրություն է ներկայացնում»։ 

Նախագահ Սարգսյանի խոսքերով՝ ընդհանրապես, ատոմակայանի կայունության, անվտանգության և միջուկային կարգավորումների հետ կապված խնդիրների լուծման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը և ԱՄԷ-ն համատեղ հետաքրքրություններ ունեն։

«Կարծում եմ՝ մեր գիտնականները, մասնագետները, ինժեներները ասելիք ունեն և ունեն որոշակի գիտելիք իրենց գործընկերներին փոխանցելու, և հակառակը, քանի որ ԱՄԷ-ում կառուցվող՝ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող ատոմակայանը հետաքրքիր օբյեկտ է»– ասել է նախագահ Սարգսյանը։

Հայաստանի նախագահի և էմիրաթական կողմի ներկայացուցիչների հանդիպումը հաճախ է ընթացել մասնագիտական դաշտում։ Նախագահ Սարգսյանի զրուցակիցները բարձր են գնահատել նրա տեղեկացվածությունը և գիտելիքները միջուկային էներգետիկայի ոլորտում․ ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը ժամանակին եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)։

Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հայկական ատոմակայանի համագործակցության ընդլայնումը համաշխարհային միջուկային կենտրոնների հետ: 

«Հայաստանն ատոմակայան ունեցող և միջուկային էներգետիկայից հասկացող երկիր է և այդպիսին պետք է մնա երկար տարիներ, քանի որ մենք բոլորս ակնկալում ենք, որ գուցե հինգ, տաս, տասնհինգ, քսան տարի հետո պետք է սկսվի նոր տիպի ջերմամիջուկային կայանների դարը, որոնք շատ ավելի արդյունավետ և անվնաս են լինելու։ Կարծում եմ՝ Հայաստանը գիտության, ինժեներական գիտելիքի փորձառության իմաստով պետք է մնա աշխարհի կենտրոններից մեկը»,– շեշտել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում

16:49 22.08.2025

Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...

Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերք

16:40 22.08.2025

Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...

Կալասը Ուկրաինայի հողերի մի մասը հանձնելու գաղափարն անվանել է «Պուտինի ծուղակ»

16:31 22.08.2025

Կալասը Ուկրաինայի հողերի մի մասը հանձնելու գաղափարն անվանել է «Պուտինի ծուղակ»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը զգուշացնում է, որ Ուկրաինայից զիջումներ պահանջելը Կրեմլի սցենարով խաղ է։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ոչ մի քայլ չի նահանջել։ Նա այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։ Եվրամիությունը զգուշացրել է, որ Ուկրաինայից պահանջել հրաժարվել իր տարածքների մի մասից՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, վտանգավոր է։ […] ...

Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի

16:23 22.08.2025

Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Գուլիվերի արկածները» ներկայացմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Փոքրիկ նարնջագույն ամրոց», «Դոնգբուժոու», «OH! Castle» միջազգային տիկնիկային փառատոններին: «Գուլիվերի արկածները» ներկայացումը փառատոնային շրջագայության ընթացքում ներկայացվել է 15 անգամ Չենդու, Շենժեն, Անկանգ, Նանտոնգ, Տոպու, Քուջո քաղաքների տարբեր բեմահարթակներում՝ ավելի քան 4000 հանդիսականի համար: Այցի շրջանակում թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը մասնակցել է […] ...

Ռեկորդային տրանսֆեր է իրականացվել կանանց ֆուտբոլում

16:15 22.08.2025

Ռեկորդային տրանսֆեր է իրականացվել կանանց ֆուտբոլում

Կանանց ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային լիգան ներկայացնող «Օռլանդո Փրայդը» հայտարարել է, որ իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերը: Ամերիկյան ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Տիգրեսի» հարձակվող Լիզբեթ Օվալյեի հետ, ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Օռլանդո Փրայդը» չի հայտնել գործարքի արժեքը, սակայն New York Times-ի տեղեկություններով Օվալյեի տրանսֆերի համար վճարվել է 1,5 […] ...

Փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը․ կա տուժած

16:07 22.08.2025

Փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը․ կա տուժած

Օգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան […] ...

BACK_TO_TOP