12:40 18.01.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:
Խորհրդակցության մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անդրադարձ է եղել հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների իրականացմանը և դրանցում տարածքային կառավարման մարմինների պատշաճ ներկայացվածության ապահովմանը: Անցնելով օրակարգային հարցերին՝ մարզպետների խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման հնարավորությունները:
ՄԱԶԾ ներկայացուցիչների խոսքերով «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը նախատեսում է մարզերում և մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ենթադրում են շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում պատուհանների փոխարինում, լուսավորության համակարգի ներդրում, արևային էներգիայի վահանակների տեղադրում: Նախատեսվող քայլերի իրականացումը հնարավորություն կտա բնակիչներին 50-60%-ով կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը:
Խոսելով ներկայացված ծրագրի ուղղությամբ համագործակցության հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ այն մարզաբնակ քաղաքացիների համար կլուծի էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ և արդիականացված արտաքին տեսքի շնորհիվ կբարձրացնի համայնքների զբոսաշրջային գրավչությունն ու բնակչության կենսամակարդակը:
Մարզպետների և ՄԱԶԾ ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։ Նախարարը հորդորել է նկատի առնել նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցով համագործակցությունը կյանքի կոչելու տարբերակները:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հաջորդ կետերը վերաբերել են համայնքների եկամուտների հավաքագրման 2019թ. արդյունքների ամփոփմանը, մարզերում աղբահանության իրականացման ցուցանիշների բարելավմանը, մանկապարտեզների կառուցմանը: Նշվել է, որ մարզերի սեփական եկամուտների փաստացի տարեկան հավաքագրումն 2019թ. կազմել է 23,6 մլրդ դրամ, որը 2018թ-ի տարեկան նույն ցուցանիշների համեմատ աճել է 14.7 %-ով կամ 3 մլրդ դրամով:
Անդրադառնալով Հայաստանում աղբահանության ոլորտում առկա մտահոգիչ իրավիճակին նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունունմ աղբահանության ռազմավարության քննարկման ընթացքում հնչեցված հանձնարարականների կատարման վրա: Ելնելով ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` նախարարը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարզերում աղբահանությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:
«Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է: Այն մարզպետերի ու համայնքապետերի գործունեության ցուցիչներից մեկն է: Ուստի մենք համատեղ թիմային աշխատանքով պետք է ապահովենք մեր համայնքների, ինչպես նաև մայրուղիների ճամփեզրերի մաքրությունը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր, տրվել համապատասխան հանձնարարարականներ:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ16:49 22.08.2025
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզումՎայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...
16:40 22.08.2025
Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...
16:31 22.08.2025
Կալասը Ուկրաինայի հողերի մի մասը հանձնելու գաղափարն անվանել է «Պուտինի ծուղակ»ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը զգուշացնում է, որ Ուկրաինայից զիջումներ պահանջելը Կրեմլի սցենարով խաղ է։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ոչ մի քայլ չի նահանջել։ Նա այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։ Եվրամիությունը զգուշացրել է, որ Ուկրաինայից պահանջել հրաժարվել իր տարածքների մի մասից՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, վտանգավոր է։ […] ...
16:23 22.08.2025
Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնիՀովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Գուլիվերի արկածները» ներկայացմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Փոքրիկ նարնջագույն ամրոց», «Դոնգբուժոու», «OH! Castle» միջազգային տիկնիկային փառատոններին: «Գուլիվերի արկածները» ներկայացումը փառատոնային շրջագայության ընթացքում ներկայացվել է 15 անգամ Չենդու, Շենժեն, Անկանգ, Նանտոնգ, Տոպու, Քուջո քաղաքների տարբեր բեմահարթակներում՝ ավելի քան 4000 հանդիսականի համար: Այցի շրջանակում թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը մասնակցել է […] ...
16:15 22.08.2025
Ռեկորդային տրանսֆեր է իրականացվել կանանց ֆուտբոլումԿանանց ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային լիգան ներկայացնող «Օռլանդո Փրայդը» հայտարարել է, որ իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերը: Ամերիկյան ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Տիգրեսի» հարձակվող Լիզբեթ Օվալյեի հետ, ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Օռլանդո Փրայդը» չի հայտնել գործարքի արժեքը, սակայն New York Times-ի տեղեկություններով Օվալյեի տրանսֆերի համար վճարվել է 1,5 […] ...
16:07 22.08.2025
Փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը․ կա տուժածՕգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան […] ...