13:36 20.01.2020
Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի կենտրոնական տանը ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի առաջնությունը: Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները:
Նախավերջին տուրում առաջատար Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է գյումրեցի Մամիկոն Ղարիբյանին: Հաղթանակներ են տարել նաև Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի է ավարտվել Փաշիկյան-Անդրիասյան պարտիան:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.
Սամվել Տեր-Սահակյան՝ 5.5
Հայկ Մարտիրոսյան՝ 5
Արման Փաշիկյան՝ 4.5
Արամ Հակոբյան՝ 4.5
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4.5
Մամիկոն Ղարիբյան՝ 4
Զավեն Անդրիասյան՝ 3.5
Շանթ Սարգսյան՝ 3.5
Արման Միքայելյան՝ 3
Հովհաննես Գաբուզյան՝ 1.5:
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
11:49 19.08.2025
Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքըՕգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնեց, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը` ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։ […] ...
11:45 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: ...
11:00 19.08.2025
Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...
10:51 19.08.2025
DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջԵվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...