11:11 13.12.2017
Պաշտոնական այցով Աթենքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։
Հանդիպումից հետո նախարար Կոձիասի ուղեկցությամբ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է հայ և հույն ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտկան հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանծված ձեռքբերումներին։
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։
ՀՀ արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։
Ելույթից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին։
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...
16:25 03.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցելՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...
16:17 03.05.2025
Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...