19:59 24.01.2020
Բնակֆոնդ, որն ի սկզբանե բնակության համար նախատեսված չէր, բայց դարձավ օթևան բնակարանային խնդիրներ ունեցողների համար: Խոսքը Գյումրիի Անի թաղամասի շենքերում գտնվող ձեղնահարկերի մասին է, որոնք 90-ականներից հետո վերածվել են բնակտարածքի, և դրանց մեծ մասի նկատմամբ բնակիչները չունեն սեփականության իրավունք, երբեմն էլ տարածքը զբաղեցվել է ապօրինի:
Օրինականացման գործընթաց սկսելու ցանկություն բնակիչներն ունեն, բայց պահանջվում է ծախսատար ու ժամանակատար թղթատարություն: Պատճառը համատիրությունների մասին օրենքն է, որով ամրագրված է, որ ձեղնահարկերը համարվում են ընդհանուր օգտագործման տարածք: Այն, ինչ օրենքում է, փաստաթղթային ձևակերպում չունի:
Անի թաղամասի գրեթե բոլոր շենքերը 4 հարկանի են: Նախագծով այդքանն է եղել նախատեսված բնակության համար: 80-ականների վերջին կառուցված այս շենքերում ևս մեկ՝ ձեղնահարկային հատված էլ ժամանակին տրամադրվել է արվեստագետներին ու տարբեր պետական կառույցների, արվեստանոցներ ու տնտեսական նշանակության տարածք ծառայելու համար: Հիմա ոչ մի արվեստանոց ձեղնահարկերում չկա: Տարիների ընթացքում դրանց տնօրինողները փոխվել են, տարածքի նշանակությունը ևս: Շատ շենքերում ձեղնահարկերը բնակիչներն են զբաղեցրել: Սա տարբերակ է եղել բնակարանային պայմանները բարելավելու համար: Հատկացումները, ըստ համատիրությունների, հաճախ բանավոր են եղել, առանձին դեպքերում էլ փաստաթուղթ՝ օրդեր է հատկացվել:
Օրինակը` Վարդանուշ Հարոյանի բնակարանն է: Տուն ունեցել է, մանկուց հաշմանդամ դստեր բուժման համար վաճառել է, քաղաքապետարանը նրան ձեղնահարկ է հատկացրել: Հիմա հաշմանդամ աղջկա տեղաշարժն ապահովելու համար ուզում է տունը վաճառել կամ փոխանակել ցածր հարկերում գտնվող բնակարանի հետ: Բայց սրա իրավունքը չունի, քանի դեռ մանսարդը, որտեղ ընտանիքն ապրում է արդեն 16 տարի, սեփականության իրավունքով իրենց չի պատկանում:
«Սեփականաշնորհումը պետք է կատարվի բազմաբնակարանային շենքների համատիրությունների մասին օրենքի համապատասխան: Թե ինչու չի սեփականաշնորհվում, կախված է նրանից, թե ինչի համար է օգտագործվում, ինչպես է եղել հատկացված, արդյոք համարվում են ընդհանուր սեփականության իրավունքով տրված տարածքներ ձեղնահարկերը: Համատիրությունների տիրույթում է դա»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Ձեղնահարկերի սեփականաշնորհում կատարվել է մինչև 2000-ականների սկիզբը, որից հետո շրջանառության է դրվել համատիրությունների մասին օրենքը, համաձայն որի` ձեղնահարկերը համարվում են համատիրության գույքը, և համատիրությունը պետք է նվիրատվություն կատարի բնակչին: Կադաստրի մերժումներն էլ համատիրության թերի փաստաթղթերով են պայմանավորված:
«Ամբողջ փաստաթղթային փաթեթը ներկայացվում է կադաստր, կադաստրում գալիս է մերժում, թե համատիրությունները չունեն սեփականության իրավունքով գրանցված տարածք, որ կարողանանք տալ մեկ ուրիշ բնակչի: Եթե համատիրությունները փորձեն նման տարածք գրանցել, հսկայական թվերի հետ կապ ունի: 1 սենյակը չափագրողները 10-13 հազար դրամ են վերցնում, իսկ համատիրությունները պետք է գրանցեն ամբողջ կտուրը, նկուղը և աստիճանահարթակները: Օրենքը բաց, թույլ տեղեր ունի, որով կարող եմ և՛ շրջանցել, և՛ չշրջանցել: Ժամանակին սեփականաշնորհել են, հիմա չեն սեփականաշնորհում, ասում են՝ մենք չունենք գրանցված գույք: Այդ դեպքում թող օրենք հրապարակեն ու համատիրություններին սեփականշնորհման իրավունքով տան ընդհանուր օգտագործման գույքը»,- SHANTNEWS-ին ասել է «Բարձրաբերձ» համատիրության նախագահ Գայանե Սահակյանը:
Սեփականաշնորհելու համար կադաստրը հիմա պահանջում է, որ նախ՝ համատիրություններն ունենան ձեղնահարկերի նկատմամբ սեփականության իրավունք: Սա պահանջում է մեծ գումարներ: Ըստ համատիրության ղեկավարի` խնդրի կարգավորումը հնարավոր է համատիրությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, որով ընդհանուր օգտագործման տարածքները համատիրություններին կհանձնվեն սեփականության իրավունքով: Նաև համայնքապատկան ձեղնահարկեր կան Անի թաղամասում: Քանիսն են դրանք, գլխավոր ճարտարապետն էլ չգիտեր: Քաղաքապետարանն իր ունեցվածքը դեռ ճշգրտում է գույքագրման միջոցով:
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...