14:14 24.01.2020
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր իր տան խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց այս գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության համար: Նա տեղեկացրեց՝ երկու-երեք անգամ հրավիրվել է հարցաքննության, այսօր իր տանն են քննչական գործողություններ կատարել:
«Իմ խնդրանքը եղել է, որ ամբողջը տեսաձայնագրվի, այն, ինչ կատարվում է, այսօրով չի ավարտվելու, նոր քրգործերի հիմք են դառնալու, այն ժամանակ ապացուցողական բազան չի լինելու: Ես իմ միջնորդությունը կրկնելու եմ միշտ, որ ամբողջը տեսաձայնագրվի: Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը: Երկրորդը. ես իրավական կողմին չեմ անդրադառնա, իմ պաշտպանական խումբը դրանց կանդրադառնա, բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում իմ, ՍԴ շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են: Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ, այդ ամբողջն արվում է կոպիտ, ակնհայտ, այլևս իմ ասելով չէ, որ մեր և միջազգային հանրությունը տեղյակ է»,- ասաց նա:
ՍԴ նախագահն ասաց, որ իր համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պարագայում երկրորդական, երրորդական է, շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը: Նրա գնահատմամբ՝ չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն արագ «մսխել»: Թովմասյանը լրագրողներին ասաց, որ նրանք տեսնում են պրոցեսների 10 տոկոսը, հիշեցրեց՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ հարցերի մասին բարձրաձայնել է:
«Ես հուսով եմ, վստահ եմ, որ Վանեցյանի սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն ամենի մասին լռի, և այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն: Եթե առ այսօր սրա մասին ես լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- նշեց Թովմասյանը՝ շեշտելով, որ վերջին անգամ համաշխարհային պատմության մեջ բարձրագույն դատական ատյանի ղեկավարի նկատմամբ նման պրոցես է սկսվել 200 տարի առաջ:
«Ուզում եք՝ զրկանք համարեք կամ հետապնդում, սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ: Իմ՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է միայն նրանով, որ այստեղ իրավունք գոյություն չունի, այս ամենը քաղաքական է, որը չի բխում երկրում որևէ մեկի շահերից»,- ասաց ՍԴ նախագահը:
Հարցին՝ արդյո՞ք այս ամենի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Թովմասյանը պատասխանեց, որ չի խոսել, նպատակ էլ չունի խոսելու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ իրեն գաղտնալսում են: ՍԴ նախագահը նշեց.
«Իմ ընկերներին ասում եմ՝ երբ խոսում եք, գրում եք, միշտ առաջնորդվեք այն կանխավարկածով, որ ձեզ լսում են: Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել»:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...