11:57 13.12.2017
Ադրբեջանում շարունակվում է «Լրտեսների գործը», որով բազմաթիվ զինծառայողների ու քաղաքացիական անձնանց մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Այս գործով ձերբակալված մի քանի մարդ ձերբակալության ընթացքում «մահացել է» կասկածելի պայմաններում։
Նորահայտ տեղեկությունները պնդում են, որ գործը շարունակվում է, և դրա առթիվ ձերբակալվածների քանակը հասնում է 400 մարդու։ Այս տեղեկությունները հայտնել է վրացական ifact.ge կայքը, որը զրուցել է այս գործով ձերբակալված, ապա զինված ուժերից հեռացված ադրբեջանցի զինծառայողի հետ։
Նախկին զինծառայողի խոսքով՝ ձերբակալված զինվորականներն ու քաղաքացիականները մեղադրվում էին հայկական կողմի օգտին լրտեսություն անելու, գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար։ Նրանց մի մասին հարցաքննություններից հետո ազատ են արձակել, բայց զինվորականներին առնվազն հեռացրել են զինված ուժերից։ Ձերբակալվածներից մի մասի հետ հարցաքննությունները շարունակվում են։
Լրտեսական այս սկանդալն Ադրբեջանում սկսվել էր դեռ գարնանը։ Բաքվի միանգամից մի քանի ուժային կառույցներ համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Արցախի հետ սահմանակից ադրբեջանական Տերտերի շրջանում մի քանի հոգի (տարբեր տեղերում նշվում էր՝ 8-ից մինչև 60 հոգի) ձերբակալվել էին հայկական գաղտնի ծառայությունների հետ գործակցելու մեղադրանքով։ Հայկական կողմը հերքել էր նման գործակցության մասին հայտարարությունները։
Դրանից հետո ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ձերբակալվածների մի մասը՝ 6 հոգի, «մահացել է» անհայտ պայմաններում։ Դավաճանի պիտակավորմամբ այս անձանց հանդեպ բռնությունները շարունակվել էին նույնիսկ նրանց մահվանից հետո։ Արդեն մահացած զինծառայողներից մեկին թույլ չէին տվել թաղել գյուղական գերեզմանատանը, մյուսին թաղել էին գիշերը, գաղտնիության քողի տակ և այլն։
Հուլիսին «լրտեսների գործը» երկրորդ շնչառություն էր առել․ հայկական հետախուզության հետ համագործակցելու համար ձերբակալվել էին ևս 6 հոգի, որոնց ճակատագիրն անհայտ է։
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...