12:00 25.01.2020
2019թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների առնվազն 47 կորստի մասին, սակայն կայքին հայտնի են միայն 44-ի անձնական տվյալները։
Կորուստները հաշվում ենք առնվազն 47, քանի որ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի 2019թ․ դեկտեմբերի 5-ի տվյալներով՝ անցած տարվա սկզբից հայտնի է դարձել 46 կորուստ (ևս մեկ ինքնասպանության դեպք հայտնի դարձավ դեկտեմբերի 24-ին)։
Հարկ է նաև նշել՝ քանի որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր և «Խազարի» ցուցակները համընկնում են անուն առ անուն, ուստի չի բացառվում, որ իրականում կորուստների թիվը 47-ից ավելի է։
Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց: Ամենայն հավանականությամբ, կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն ո՛չ «Ռազմինֆոյին», ո՛չ «Խազարին»։
Կայքին հայտնի 44 կորստից 8-ը մարտական են, 29-ը՝ ոչ մարտական, իսկ 7-ի մահվան պատճառներն անհայտ են։
2019թ․, բացի ընթացիկ տարվա կորուստներից, բաց աղբյուրներից «Ռազմինֆոյին» հայտնի է դարձել նաև 2015թ․ թաքցրած կորստի մասին։ 2015թ․ հուլիսի 10-ին Թովուզի շրջանում ավտովթարից մահացել էր ադրբեջանցի ռազմական բժիշկ, 1982թ․ ծնված Նադիր Մամմեդով Մամմեդ օղլուն (Məmmədov Nadir Məmməd oğlu)։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում22:39 17.05.2025
Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժածԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...
22:26 17.05.2025
Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցըԵրեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...
22:12 17.05.2025
Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարըՀայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...
21:52 17.05.2025
Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրիցՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...
21:39 17.05.2025
Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում էՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […] ...