12:50 25.01.2020
Կապանում այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավելի քան 40 զորամասում ընթանում է պարենավորման պիլոտային ծրագիր:
«Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- ասել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի` այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով:
«Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել»,- ասաց վարչապետը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2019թ. լրացուցիչ 984 մլն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերության, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին:
«Այսպիսով 2019թ. ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30 տոկոսով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շարունակվել է ՀՀ ԶՈՒ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում, որտեղ հայ մասնագետներն առաքելության մեկնարկից ի վեր մինչ օրս տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 124.000 քմ տարածք:
«Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 8.500 քաղաքացիների»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը ներկայացրեց նաև համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թվի դինամիկան՝ 2017թ – 3240, 2018թ – 5994, 2019թ – 9644 (նախորդ տարվա համեմատ ավել է 60%-ով, 2017-ի համեմատ՝ 197%-ով):
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:35 28.06.2025
Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվներըԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...
19:24 28.06.2025
Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...
19:14 28.06.2025
Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասինԻրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...
19:00 28.06.2025
Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել էԳազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...