18:47 25.01.2020
Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։
Շիրակի մարզում շատ քիչ են տեղումները։ Ձյան ծածկույթ միայն Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում է, որն էլ նախորդ տարիների համեմատ քիչ է։ Տեղումների բացակայությունը մարզի ջրամբարներում ջրի կուտակումների լուրջ խնդիր է ստեղծել։ Երաշտը Շիրակի մարզում սկսվել է անցած տարվա ամռանը. ոռոգման ջուրը շատ գյուղերի չի բավականացրել։ Բոլոր ջրամբարները ձմեռացման գնացել են նվազագույն ծավալով, իսկ Արփիի ջրամբարում ջրթող է կատարվել, ինչը պայմանավորված է պատվարի վերանորոգման անհրաժեշտությամբ։
«Մեր բոլոր ջրամբարները մեռյալ ծավալի վրա են կանգնած։ Արփի լիճը լրիվ դատարկված է, որովհետև պատվարի վերանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն։ Արփին սնուցում է Շիրակի դաշտավայրային մասը, նաև դոտացիոն է Կառնուտի ջրամբարի համար։ Սառնաղբյուրի ջրամբարում ջուր չունենք, չունենք նաև Վարդաքարի ջրամբարում։ Մանթաշի ջրամբարում կան կուտակումներ, բայց այն ծավալի չեն, որ խնդիր չունենանք, եթե հաշվի առնենք, որ այս ջրամբարը նաև խմելու ջրի ծավալներ է ապահովում։ Այս պահի դրությամբ ջրամբարներում լուրջ խնդիրներ ունենք, եթե տեղումներ չլինեն»,- ասել է Մովսես Մանուկյանը։
Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությնները ոռոգման ջուր ստացել են աշնանը, կատարել են աշնանացան ցորենի ցանքերի ոռոգում։ Աշնանացանը, ըստ Մովսես Մանուկյանի, վտանգված է։ Պատճառը կրկին տեղումների բացակայությունն է։ Մարզի հացահատիկի բոլոր ցանքերում ձյան շերտ չկա, ինչը մեծացնում է բույսի ցրտահարվելու հավանականությունը։
«Աշնանացանի վտանգն այն է, որ մարզում ձյան բացակայություն է։ Աստված չանի, որ ջերմաստիճանը նվազի մինչև 20 աստիճան ցուրտ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ աշնանացանը կարող է բերք ապահովել»,- տեղեկացրել է Մովսես Մանուկյանը։
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշել է, որ աշնանացանի բերքատվությունը պայմանավորված է նրանով, թե ինչքան տեղումներ կլինեն։ Իսկ ոռոգման ջրի կուտակման հույսը մնում են գարնանային անձրևները։ Ըստ նրա` եղել են տարիներ, երբ սակավ տեղումներով ձմռանը հաջորդել է տեղումնառատ գարունը, և հաջողվել է ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել։
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...