Ինչպես կանոնակարգել երթևեկությունն առանց արագաչափերի. քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Ինչպես կանոնակարգել երթևեկությունն առանց արագաչափերի. քննարկում Գյումրիում

20:15 25.01.2020

Ինչպես կանոնակարգել երթևեկությունը Գյումրիում և անվտանգություն ապահովել: Այս հարցերը քաղաքապետարանում այսօր քննարկել են ճանապարհային ոստիկանության, քաղաքապետարանի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Ճանապարհատրանսպորտային պատահարները գրեթե ամեն օր են գրանցվում Գյումրիում, հիմնանորոգված փողոցներում արագության գերազանցման դեպքերն են շատ: Այդուհանդերձ, Ճանապարհային ոստիկանությունը Գյումրիի փողոցներում տեսանկարահանող սարքեր՝ արագաչափեր տեղադրել չի նախատեսում: Այսպիսին է եղել այս կառույցի պատասխանը պատգամավորի, նաև քաղաքապետարանի դիմում-նամակներին:

Արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում ղեկին հայտնված վարորդներ և նրանք, ովքեր մեքենա ունեն, վարորդական իրավունք նույնպես, բայց երթևեկության կանոններին չեն տիրապետում, այս ամենի հետևանքը ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Միայն հունվար ամսին Շիրակի մարզում ճանապարհային ոստիկանները մոտ 900 վարորդի են վարչական պատասխանատվության ենթարկել:

«Հունվար ամսին 800-900, մինչև ամսվա վերջ 1000 վարչական արձանագրություն է կազմված Շիրակի մարզում, որից 55-ը՝ ոչ սթափ վարորդների նկատմամբ:

Իմ կարծիքով՝ պետք է ոչ թե վարչական պատասխանատվության ենթարկել, այլ երթևեկության կուլտուրա է պետք մտցնել: Եթե միասին շրջենք Գյումրիում, կոնկրետ ՃՈ տրանսպորտային միջոցով, ամբողջ օրվա մեջ կարող է հայտնաբերենք 2 կամ 3 խախտում: Բայց եթե չկա տվյալ տարածքում ՃՈ մեքենա, կարող են լինել բազմաբնույթ խախտումներ, բոլորս էլ դա տեսնում ենք»,- ասել է ՃՈ 3-րդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը:

 

Գյումրիի փողոցներում արագության գերազանցման դեպքերն են շատ: 7 արագաչափ է տեղադրված, դրանցից երեքն են բանուկ փողոցներում: Այս թիվն ավելացնել առայժմ չեն նախատեսում: Այսպիսին է եղել Ճանապարհային ոստիկանության պատասխանը Աժ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, իսկ ավելի վաղ նաև Գյումրիի քաղաքապետարանի դիմում-նամակին: Իսկ առանց նոր արագաչափերի՝ երթևեկությունը կարգավորելու համար, ըստ քննարկման մասնակիցների, ճանապարհային նշաններ են պետք, և դրանց նշանակությունն իմացող վարորդներ: Քաղաքապետարանում հաշվել են, որ Գյումրիի փողոցներում 6000 ճանապարհային նշան է պետք:

«2012-ին, երբ մենք ստանձնեցինք աշխատանքը քաղաքապետարանում, ներքին հաշվարկ կատարեցինք, թե ինչքան գումար է հարկավոր, որ Գյումրի քաղաքում երթևեկությունը կարողանանք նորմալ հունի մեջ դնել: Մեզ տվեցին ինֆորմացիա, որ առաջին տարում դա անելու համար պետք է մոտավորապես 700 մլն դրամ: Դա, այդ ժամանակ, քաղաքի բյուջեի 25 տոկոսն էր կազմում: Ստիպված հին մեթոդներ կիրառեցինք: Պատրաստում էին նշաններ, տեղադրում էինք, բայց դրանք ստանդարտներով չէին: Միանգամից 700-800 մլն դրամ պետք է ծախսենք, փողոցները կահավորենք, որից հետո ամեն տարի 200-250 մլն պետք է ծախսենք եղածը պահպանելու համար»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Պահանջվող գումարը Գյումրիի տեղական բյուջեի համար մեծ ծախս է, իսկ հիմնանորոգված փողոցներում կահավորման հարցը լուծել են կապալառու ընկերությունները: Ասֆալտապատել են, ճանապարհային երթևեկության նշանները տեղադրել, բայց սա չի նշանակում, թե այս փողոցներում երթևեկության կանոնների խախտումներ է՛լ չկան:

Քաղաքապետարանը պատրաստ է փողոցները կահավորել ու սպասարկել, եթե ֆինանսավորում լինի, վարորդներն էլ համեմատաբար կարգապահ կլինեն, եթե արագաչափերը շատ լինեն: Սա այսօրվա քննարկման եզրահանգումն էր:

Անվտանգ երթևեկության է՛լ ինչպիսի տարբերակներ և դրանց համար ֆինանսավորման աղբյուրներ են հնարավոր, այս հարցը Գյումրիում նաև հանրային քննարկման է դրվելու: Իսկ բալային համակարգը, որը դառնալու է երթևեկության կանոնները պահպանելու հիմնական գործիքը, Գյումրիում մինչև սեպտեմբեր չի կիրառվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP