Կորոնավիրուսը Չինաստանում 80 մարդու կյանք է խլել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Կորոնավիրուսը Չինաստանում 80 մարդու կյանք է խլել

09:29 27.01.2020

Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 80-ի։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով երկրի Առողջաահության նախարարության տվյալներին։

Վարակվածների թիվը հասել է 2507-ի․

Մայրցամաքային Չինաստան-2454 դեպք,

Հոնկոնգ – 8,

Մակաո – 5,

Թայվան– 3,

Ասիական այլ երկրներ (Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Մալայզիա, Սինգապուր) – 24,

Եվրոպա– 3,

ԱՄՆ – 5,

Ավստրալիա – 4։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի տարածման մասին։ Ինչպես այնուհետ պարզվեց՝ հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Կորոնավիրուսի բռնկումից հետո քաղաքը լքել է ավելի քան 5 մլն մարդ։ ԱՀԿ ղեկավարն ուղևորում է Չինաստան՝ կառավարության և առողջապահական ոլորտի փորձագետների հետ հանդիպելու համար։

Փարիզում և Հռոմում չեղարկվել են չինական Նոր տարվա առթիվ ծրագրված տոնակատարությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել հիվանդանոցում հարձակման հետևանքով. ԶԼՄ-ներ

11:41 07.05.2024

Չինաստանում երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել հիվանդանոցում հարձակման հետևանքով. ԶԼՄ-ներ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Baixing Guanzhu հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Յունան նահանգի Չժենսյոն շրջանի ժողովրդական հիվանդանոցում: «Նախնական տվյալներով՝ տուժել է 23 մարդ, նրանցից երկուսին փրկել չի հաջողվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ […] ...

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունները

11:29 07.05.2024

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունները

Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս […] ...

Էրդողանն Արևմտյան խաղացողներին կոչ է արել ճնշել Իսրայելին

10:35 07.05.2024

Էրդողանն Արևմտյան խաղացողներին կոչ է արել ճնշել Իսրայելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 6-ին կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով, հայտնում է «Էրմենիհաբերը»: Էրդողանը, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ողջունել է այն, որ Գազայում իշխող ՀԱՄԱՍ խմբավորումն իրենց իսկ առաջարկների հիման վրա համաձայնել է հրադադարին: «Մենք գոհ ենք մեր առաջարկով ՀԱՄԱՍ-ի կողմից հրդադարի ընդունման մասին հայտարարությունից: Հիմա այս նույնը […] ...

Մակրոնը Սի Ծինփինին նվիրել է 18-րդ դարի առաջին ֆրանս-չինարեն բառարանը և կոնյակ

10:08 07.05.2024

Մակրոնը Սի Ծինփինին նվիրել է 18-րդ դարի առաջին ֆրանս-չինարեն բառարանը և կոնյակ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի նվերներ է տվել պետական ​​այցով ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Այս մասին հաղորդում է France Info ռադիոկայանը։ Մասնավորապես, ՉԺՀ-ի ղեկավարը նվեր է ստացել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» չինարեն թարգմանված վեպը, ինչպես նաև «1742 թվականին հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը»։ Մակրոնը Չինաստանի առաջնորդին նաև նվիրել է վարպետի կողմից պատրաստված լամինացված […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է Գազայի հատվածի վերակառուցումը

09:55 07.05.2024

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է Գազայի հատվածի վերակառուցումը

Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը նախատեսում է Գազայի հատվածի ողջ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում։ Այս մասին ասված է փաստաթղթի տեքստում, որը հրապարակել է քաթարական Al Araby Al Jadeed հրատարակությունը։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը կսկսվի համաձայնագրի իրականացման առաջին փուլում։ Դրան հասնելու համար համաձայնագրի երաշխավորները կնախաձեռնեն «անհրաժեշտ […] ...

Մակրոնն ու Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

09:33 07.05.2024

Մակրոնն ու Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը նպաստելու համար»,- հեռուստաալիքը վկայակոչում է Մերձավոր Արևելքի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների […] ...

BACK_TO_TOP