Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC

Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

17:14 27.01.2020

Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը:

Հանրապետության նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին: 

«Կարծում եմ՝ այս միջոցառմանը մասնակցելը Հայաստանի պարտքն էր, ինչպես նաև իմ պարտքը, որ եկել է իմ պապիկ-տատիկից, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը:

Մենք այստեղ համախմբվեցինք՝ աշխարհին ուղղված մեկ հստակ ուղերձով՝ նման հանցագործություններն այլևս չպետք է կրկնվեն: Հոլոքոսթի ենթարկված մարդկանց տանջանքները, նրանց մասին հիշողությունները երբեք չեն մոռացվի: Հակառակ դեպքում, դա կլինի աշխարհի վերջը»,– ասել է նախագահ Սարգսյանը:

Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ինչպիսին է Հայաստանի նախագահի զգացողությունն այն պարագայում, երբ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում դիտարկել այն պատճառները, որոնց հիման վրա Իսրայելի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

«Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեկ բան պարզ է: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»,– ընդգծել է Հանրապետության նախագահը:

Ի պատասխան այն հարցի՝ արդյո՞ք Հայաստանի նախագահը հիասթափված է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստից՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որը երբեք չի կորցնում լավատեսությունը:

«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները կխորանան: Մենք շատ ընդհանրություններ ունենք: Մենք երկուսս էլ փոքր պետություն ենք, սակայն՝ մեծ ազգ, որն ունի հսկայական մշակույթ: Մարդկության պատմությունը և հատկապես 20-րդ դարի պատմությունն այնքա՜ն վատ իրադարձություններ ունեն՝ Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ: Կարծում եմ՝ այլևս բավական է. մենք պետք է ավելի լավատես լինենք: Մենք պետք է համատեղ աշխատենք: Ես լավատեսորեն սպասում եմ, որ ոչ միայն բոլոր իմ հրեա ընկերները, այլ նաև Իսրայելի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի վերջո, ճանաչումը ընդամենը քայլ է, սակայն քայլ է դեպի ապագա»,– շեշտել է Հանրապետության նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 22.08.2025

SHANTNEWS

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

19:58 22.08.2025

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

19:52 22.08.2025

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

Հայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

19:38 22.08.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

19:31 22.08.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր […] ...

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

19:20 22.08.2025

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին: Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս […] ...

BACK_TO_TOP