18:25 27.01.2020
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում մի շարք զինվորականներ, բժիշկներ, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների աշխատակիցներ արժանացել են պարգևների: Պարգևատրման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել հայոց բանակի կազմավորման պատմությանն ու դերակատարմանը:
«Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու երազանքին, կյանքը տվեցին դարեր առաջ, հարյուր տարի առաջ` Մեծ հայրենականում և իրենց կյանքը տվեցին Արցախյան ազատամարտում: Ընդամենը 28 տարի առաջ` 1992թ. հունվարի 28-ին, ՀՀ նախագահի հրամանագրով ընդունվեց օրենք, որով ստեղծվեց օրենք ՀՀ ՊՆ մասին, նախագահական հրամանագրով ազդարարվեց, որ ունենք ազգային բանակ: Ինչ-որ իմաստով ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան»,- ասել է նախագահը:
Իր խոսքում Արմեն Սարգսյանը հիշել է հանրապետության համար կարևոր պատմական շրջադարձերը` Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակցությունը, ապա Արցախյան հերոսամարտերը:
«Եվ, իհարկե, Արցախյան ճակատամարտերի առաջին օրերին մեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ունակ, որտեղ է մեր հաղթանակների գաղտնիքը, և անկախ նրանից, թե որտեղ ենք ծնված եղել, ինչի ենք հավատացել, համախմբվել ենք և տարել հաղթանակ, ստեղծել հայոց ազգային բանակը: Ասելով «պետություն»` հասկանում ենք բանակ, ասելով «հզոր բանակ»` հասկանում ենք հզոր պետություն»,- շեշտել է նախագահը:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ20:06 22.08.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՕգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...
19:58 22.08.2025
Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...
19:52 22.08.2025
Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքելՀայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...
19:38 22.08.2025
Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...
19:31 22.08.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-ՆուեյսինՆախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր […] ...