Գյումրիի քաղաքապետարանը վերանայում է սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Գյումրիի քաղաքապետարանը վերանայում է սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները

19:59 28.01.2020

Գյումրիի քաղաքապետարանը վերանայում է սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները:

Հիշեցնենք, որ երեք տարի քաղաքապետարանն ու «Առդա» բարեգործական հիմնադրամը համատեղ սոցիալական բնակարանաշինության ծրագիր իրականացրին, որի շահառուները հիմնականում միայնակ, տնակներում ապրող ծերերն էին: Բնակարանաշինության վերջին փուլում 2019-ին 18 բնակարան կառուցվեց, որից 11-ը բաշխվեց: 7 բնակարան դատարկ է, դրանց համար հայտեր չեն ստացվել: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել շահառուներին ներկայացվող պահանջները փոփոխելու մասին: Արդյունքում՝ շահառու կարող են լինել ոչ միայն միայնակ ծերերը, այլև բազմանդամ ընտանիքները:

Պահածոյացված հյութեր, տարբեր տեսակի բանջարեղեն, ընդհանուր մի քանի տասնյակ պահածո… այս ամենը Դոլարես Մանուկյանը տնակից նոր տուն է տեղափոխել: Դեռ չի հասցրել դասավորել: Միայնակ է, պահածոները նաև հյուրերի համար են: Նրա միայնակ ծեր լինելու հանգամանքն է որոշիչ դարձել սոցիալական բնակարան ստանալու համար: Մենակ է, բայց անժառանգ չէ : Համաձայնել է սոցիալական բնակարան ստանալ միայն իր համար:

Սուսաննա Աթոյանն էլ իր կորցրած 3 սենյականոց բնակարանը փոխարինել է մեկ սենյականոց սոցիալական բնակարանով: Շահառուների նկատմամբ պահանջները բավական խիստ են եղել: Միայնակ ծերերը ևս մի քանի պահանջների են բավարարել, հետո միայն շահառու ճանաչվել:

Գյումրիում տնակում ապրող միայնակ ծերեր չկան, կամ էլ չեն ուզում սոցիալական բնակարան ստանալ որպես փոխհատուցում: Սա սոցիալական 7 բնակարանների դատարկ մնալու պատճառներն են, որոնք նշում են քաղաքապետարանում: 2017-ին և 2018-ին շահառուներն ավելի շատ էին, քան կառուցված բնակարանները, 2019-ին ճիշտ հակառակ պատկերն էր՝ 18 բնակարաններից միայն 11-ն է բաշխվել:

«Սոցիալական բնակարանների շահառուների պահանջներն են շատ խիստ: Դրանք մշակվել են Գյումրիի քաղաքապետարանի և «Առդա» բարեգործական հիմնադրամի կողմից: Այդ պահանջներն էին՝ միայնակ ծեր լինելը, տնակում բնակվելու հանգամանքը, անօթևան լինելու հանգամանքը:

3 տարի ծրագիրն իրագործելուց համարյա թե բոլոր նման կարգի կարգավիճակ ունեցողներն ապահովեցին բնակարանով: Չափորոշիչները փոխվելու են: Հնարավոր է նաև բազմանդամ ընտանիքներն ընդգրկվեն, հնարավոր է խիստ վթարային շենքերում ապրողները ընդգրկվեն»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Գյումրիի գլխավոր ճարտարապետը քաղաքապետարանի բնակբաշխման հանձնաժողովի կազմում է: Սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջների փոփոխության մի քանի առաջարկներ է ներկայացնելու: Դրանցից մեկը վերաբերում է հաշմանդամ ունեցող անօթևան ընտանիքներին, ինչպես նաև վթարայինների բնակիչներին` որպես փոխհատուցում:

Փոփոխությունները ոչ միայն դատարկ 7 բնակարանները բաշխելու համար են, այլև սոցիալական բնակարանաշինության հաջորդ ծրագրերի համար, որոնք, ըստ Հենրիկ Գասպարյանի, շարունակական են լինելու: Քաղաքաշինության կոմիտեն Գյումրիում բնակարանաշինության մի քանի ծրագրեր է քննարկում: Խոսքը Գյումրիի Մուշ 2 և Մսի կոմբինատ թաղամասերում կիսակառույցների լրակառուցման, ինչպես նաև նոր շենքի շինարարության մասին է:

 

«Քննարկվել են քաղաքաշինության կոմիտեի հետ և մարզպետարանի հետ: Ընտրվել են 2 կիսակառույցներ Մուշ 2 և Մսի կոմբինատ  թաղամասերում: Մշակվում են ծրագրեր: Իսահակյան 9 ա շենքը նպատակահարմար չէ, որպեսզի ամրացում կատարվի: Դրա փոխարեն առաջարկներ կան: Կա՛մ պետք է բնակիչներին ԲԳՎ տրամադրեն, կա՛մ նոր շենք կառուցեն և բնակիչներին տեղափոխեն այդ շենք:

Հիմա տարածքներ ենք քննարկում կոմիտեի հետ: Տեքստիլ կոմբինատի տարածքում ենք նայում, որպեսզի նոր շենքեր կառուցվեն, բնակիչները վերաբնակեցվեն»,- ասել է Հենրիկ Գասպարյանը.

Խոսքը Իսահակյան 9 ա շենքի մասին է: Քաղաքաշինության կոմիտեն 4 վթարային շենքերի, այդ թվում՝ Իսահակյան 9 ա-ի համար  առաջարկություններն է դիտարկում: ԲԳՎ կտրամադրվի Անտառավան 26, Ղուկասյան 29 շենքերի բնակիչներին: Տիգրան Մեծի 5-ը ի սկզբանե որոշված էր ամրացնել, իսկ Իսահակյան 9 ա շենքում, բնակիչների բողոքներից հետո վերանայվում է վկայագրերի տրամադրման հարցը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

12:50 22.07.2025

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

Ամերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։   ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP