Ի՞նչ է պետք իմանալ կորոնավիրուսի նոր ախտանիշների և փոխանցման միջոցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Ի՞նչ է պետք իմանալ կորոնավիրուսի նոր ախտանիշների և փոխանցման միջոցների մասին

14:46 28.01.2020

Կորոնավիրուսի նոր տիպը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բայց կարելի է վարակվել նաև կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելիս, հայտնել է ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի փորձագիտական ​​խմբի անդամ Լի Սինվանը:
«Բոլորը պետք է դիմակներ կրեն, կրճատեն սերտ շփումները: Ամենավաղ փուլում հիվանդությունն արտահայտվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսին բարձր ջերմությունն է, թուլությունը և չոր հազը: Ծանր հիվանդների դեպքում կարող են առաջանալ շնչառության հետ կապված դժվարություններ, մինչև անգամ շնչառական անբավարարություն, իսկ այլ հիվանդությունների առկայության դեպքում վիճակը կարող է վատթարանալ»,- պարզաբանել է վարակաբանը:
Ըստ Սինվանի՝ վերջերս հաճախակի են դարձել 2019-nCoV-ի մեղմ ձևերը. որոշ հիվանդներ ընդհանրապես չեն հասել թոքաբորբի, եղել է միայն թեթև ջերմություն և հազվադեպ չոր հազ:
«Դեռ կան որոշ հիվանդներ, որոնց մարմնի ջերմաստիճանի բարձրացումը ակնհայտ չէ, նրանք երբեմն ունենում են չոր հազ կամ թուլություն, այդ մարդիկ հայտնաբերվել են, քանի որ ինքնակամ գնացել են ստուգման: Նման հիվանդները, վարակիչ հիվանդությունների օրինաչափությունների տեսանկյունից, որոշ չափով նաև վիրուս փոխանցողներ են, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում համաճարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներում»,- հավելել է նա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

21:24 17.06.2025

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...

BACK_TO_TOP