Թրամփին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Թրամփին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

17:45 13.12.2017

17 կին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ, հայտնում է euronews-ը:

Ավելին, նրանցից 3-ն արդեն դիմել է ԱՄՆ Կոնգրես՝ այս գործով հետաքննություն սկսելու խնդրագրով:

Հաղորդվում է, որ պահանջին կողմ են արտահայտվել կառույցի 59 կին անդամները, իսկ մի քանի սենատոր անգամ պահանջել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնանկությունը:

«Պարո֜ն նախագահ, Դուք առանձնացող ու յուրահատուկ իրավունքներ չունեք»,- ասել է Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամ Բրենդա Լորանսը:

ԱՄՆ նախագահը, իր հերթին, բոլոր մեղադրանքները կեղծ է անվանել՝ նշելով, որ այս պատմությունները հորինվել են Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից:

Թրամփի խոսքով՝ դեմոկրատները, իրեն Ռուսաստանի հետ կապ ունենալու մեղադրանքի հարցում որևէ արդյունքի չհասնելով, փորձում են իրեն վարկաբեկելու նոր ճանապարհներ փնտրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը

19:16 15.08.2025

12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։ Բացման […] ...

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

19:04 15.08.2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

18:52 15.08.2025

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

L’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

18:45 15.08.2025

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

Հունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

18:40 15.08.2025

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժած

18:34 15.08.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժած

Այսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...

BACK_TO_TOP