21:00 13.12.2017
2018 թվականի մարտից Սաուդյան Արաբիայում կրկին կգործեն կինոթատրոնները, որոնք փակ էին արդեն 30 տարի: Դրանք գոյություն են ունեցել մինչև 1970-ական թվականները: Հետո այդ երկրի իշխանությունը պահպանողական հոգևորականների ճնշման ներքո որոշեց, որ կինոթատրոնները նպաստում են անբարոյականության տարածմանը և կարող են խարխլել երկրի բարոյական հիմքերը:
Հիմա արքայազն Մուհամեբդ բին Սալմանը սոցիալական և տնտեսական բարեփոխումներ է որոշել իրականացնել, որոնք նախատեսում են մեղմացումներ շատ ոլորտներում:
Մինչ այդ, սակայն,՝Սաուդյան Արաբիայում գործում են խիստ սահմանափակումներ.
1. Կանանց հարցում
Կինը պարտադիր պետք է ունենա հոգաբարձու՝ ամուսին, հայր կամ եղբայր: Առանց նրա թույլտվության կինն իրավունք չունի աշխատանքի ընդունվել կամ այցելել հարազատների շիրիմներին:
Հագուստը պետք է փակի կնոջ ամբողջ մարմինը և դեմքի մեծ մասը:
2. Արգելվում է պարել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ
3. Սուրբ Վալենտինի օրն արգելվում է վաճառել կարմիր վարդեր կամ այլ կարմիր իրեր: Դա հակասում է իսլամի օրենքներին
4. Արգելվում են պոկեմոն խաղերը: Դրանք հիշեցնում են մոլախաղերը և պարունակում են սիոնիստական տարրեր
5. Հարրի Փոթերը
Սաուդյան Արաբիայում չափազանց լուրջ են վերաբերվում կախարդանքին և մոգությանը: Դա պատժվում է մահապատժով
6. Այլ կրոնի եկեղեցիների կառուցումը: Քրիստոնյաները կարող են աղոթել միայն իրենց տան տարածքում
7. Լուսանկարելը
Լուսանկարվել կարելի է, սակայն լուսանկարել տաճարները կամ արքայական ընտանիքին պատկանող տարածքները, արգելվում է
8. Խորոված, պիկնիկ անելը սեփական այգում թույլատրվում է, բայց տան սահմաններից դուրս հավաքվելը և խորոված անելը պետք է թույլատրի ոստիկանությունը
9. Անունները
Կա արգելված անուների ցուցակ: Օրինակ՝ Մալիկա կամ Բենիամին չի կարելի դնել երեխայի անունը: Չի կարելի տղային անվանել Նաբի (Մեղք):
10. Ալկոհոլը և խոզի միսը
Չի կարելի ներկրել, օգտագործել անգամ այնպիսի ապրանքներ, որոնք պարունակում են ալկոհոլ և խոզի միս:
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...
17:51 10.07.2025
«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համարՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...
17:44 10.07.2025
Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումըԱյսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...
17:35 10.07.2025
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձԽոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...