17:30 01.02.2020
2019-ին Գյումրիի թանգարանները գրանցեցին այցելուների ռեկորդային թիվ: Թանգարանների պահանջարկը, դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանգեցրել է մշակութային այս կառույցների վերահսկողության խստացման:
Քաղաքապետարանը թանգարաններում տեսախցիկներ է տեղադրել այցելուների հստակ թիվ ունենալու համար: Իսկ դեկտեմբերին ավագանին որոշում ընդունեց նաև մուտքավճարների փոփոխության մասին: Մուտքավճարները 100 դրամով ավելացել են, իսկ էքսկուրսիաները` էժանացել:
Թանգարանների տնօրենները հաշվարկներ են կատարում, թե այցելուների թվով պայմանավորված, ինչպես ու որքան կփոխվի իրենց ֆինանսավորումը:
Ախուրյանի թիվ 1 դպրոցի աշակերտները գրականության դասն այս անգամ Շիրազի հուշատուն-թանգարանում են անցկացնում: Դպրոցական թեման Շիրազի ստեղծագործություններն են: 23 աշակերտները թանգարանի այն այցելուներն են, որոնք զեղչերից են օգտվում:
Գյումրիի ավագանին անցած տարեվերջին սահմանեց թանգարանների մուտքավճարների նոր գնացուցակը և զեղչերից օգտվողների ցանկը: Ըստ այդմ` մուտքավճարը նախկին 300 դրամի փոխարեն դարձել է 400 դրամ, իսկ 7-16 տարեկանների համար գործող 50 տոկոսանոց զեղչը նորից գործում է:
Թանգարաններում հաշվել են ու եկել այն եզրակացության, որ նոր գնացուցակով թանգարանի մուտքն ավելի էժան է դարձել փոքր խմբերով այցելուների համար և հակառակը` եթե մեծ մեծ խմբերով են գալիս, ավելի շատ են վճարում: Հայերենով անցկացվող էքսկուրսիաները էժանացել են` նախկին 1500 դրամի փոխարեն 1000 դրամ է սահմանվել: Անփոփոխ է մնացել օտարալեզու էքսկուրսիաների գինը՝ 2000 դրամ, թեև որոշ թանգարաններում օտար լեզվով աշխատող էքսկուրսավարի հաստիք, որպես այդպիսին, չկա:
«Դա էլ է կուրյոզ, երբ գրում են, որ օտարալեզու էքսկուրսիան արժի 2000 դրամ, բայց մենք հաստիքով 1 էքսկուրսավար ունենք, որը հայերենով էքսկուրսիա է անում, էքսկուրսավարի երկրորդ հաստիքը չունենք: Բայց ֆրանսալեզու, անգլալեզու այցելուներին սպասարկում ենք: Էքսկուրսիաներն անցկացնում է մեր միակ էքսկուրսավարը, նաև գիտաշխատող ունենք, ցուցանմուշների պատասխանատու ունենք, որոնք անում են էքսկուրսիաներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը:
Զեղչերից օգտվողների ցանկը հստակ է, իսկ թե ինչ կարգով են նրանց հետ աշխատելու, թանգարանների տնօրեններին առայժմ պարզ չէ: Զեղչերից օգտվողներին, այսպես ասած, պետք է ապացուցեն, որ իրենք տվյալ խմբին են պատկանում:
«Եթե թոշակառու է, անպայման պետք է թոշակի գրքույկ պահանջենք, անգամ եթե տեսնում ենք, որ այդ տարիքում է գտնվում: Սա ինչ-որ տեղ վիրավորական է կամ, եթե իմ տուն հյուր է եկել, պետք է հարցնեմ, թե արդյոք թոշակի գրքույկը վերցրել է իր հետ, որ գա թանգարաններ ու անվճար օգտվի: Նման հարցեր կան: Ստացվում է, որ անցյալ տարվա գնացուցակի համեմատ գներն ավելի նվազել են, որովհետև էքսկուրսիաները 1500-ից դարձել են 1000 դրամ, իսկ մուտքավճարը` 300-ից 400 դրամ»,- SHANTNEWS.am-ին ասել է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:
Իսկ թե օրական քանի մարդ է թանգարաններ այցելում, վերահսկում են տեսախցիկները: Թանգարանների մուտքերին ու դրամարկղերի մոտ տեսախցիկներ են տեղադրված, որոնք միացված են քաղաքապետարանի մշակույթի բաժնի համակարգիչներին: Այցելուների հստակ թվի հաշվարկը բացառում է թանգարաններում ստվերային շրջանառությունը:
««Ստվեր» ասվածը վիրավորական է ցանկացած մշակութային կառույցի համար: Թանգարաններում դա կարելի է անվանել փոքր գողություն: Մենք ուրախ ենք, որ քաղաքապետարանը վերահսկում է, թող տեսնեն, թե երբ ինչքան մարդ է մտնում, ինչ քանակի այցելուներ կան ու ինչ տարիքի»,- մեզ հետ զրույցում ասել է Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը:
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեսախցիկների առկայությունից դժգոհ չեն: Քաղաքապետարանը այցելուների թիվը ու դրամական շարժն է հսկում, թանգարանի տնօրինությունն էլ տեսախցիկների օգնությամբ բնօրինակ կտավներն է հսկողության տակ պահում:
2019-ին առաջին անգամ մեծ թվով այցելուներ են ունեցել ու ըստ այդմ` ֆինանսական անհամեմատ մեծ մուտքեր են կատարել քաղաքային բյուջե:
Համաձայն կարգի` թանգարանների մուտքավճարները փոխանցվում են բյուջե, հետո արդեն տարբեր մեծ ու փոքր աշխատանքների համար տնօրենները դիմում են քաղաքապետարանին` նույն գումարից հատկացումներ կատարելու խնդրանքով:
Համայնքապատկան թանգարաններից յուրաքանչյուրը 2019 թվականին 1 ու կես մլն դրամից ավելի գումար է փոխանցել քաղաքապետարան:
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...