20:34 01.02.2020
Բժշկական հսկողություն է սահմանված Շիրակի մարզի այն բնակիչների նկատմամբ, որոնք վերադարձել են այնպիսի երկրներից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը:
Ըստ նրա` Գյումրիում Հայաստանի 8 քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադարձել են ռիսկային երկրներից, պոլիկլինիկաներում հսկողություն է իրականացվում: Հսկողությունը տևելու է 14-15 օր, այնքան, որքան կորոնավիրուսի գաղտնի շրջանն է: 7 քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չեն ունեցել, իսկ մեկի մոտ հայտնաբերվել են տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի ախտանշաններ:
Մարզպետարանի առողջապահության վարչությունը ահազանգ է ստացել նաև առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից այն մասին, որ Գյումրիում են գտնվում Չինաստանի 4 քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանք մեկ օրով ինջևանել են Գյումրիի հյուրատներից մեկում և հեռացել:
Ըստ Սուսաննա Հովհաննիսյանի՝ իրենց հայտնի չէ՝ Չինաստանի տվյալ քաղաքացիները անցե՞լ են բուժզննություն, թե ոչ:
«Ունեցել ենք Չինաստանի 4 քաղաքացի, որոնք մուտք են գործել Գյումրի առաց հասցեի: Հայտնաբերել ենք , որ նրանք մնացել են հյուրատներից մեկում, մնացել են ընդամենը մեկ օր և հեռացել Գյումրիից: Այս պահին Գյումրիում չեն, հուսով ենք, որ Գյումրիում չեն: Այդ հյուրանոցից հեռացել են, հետաքրքրվել ենք մյուս բոլոր հյուրանոցներում, նման անուն-ազգանուններով մարդիկ չկան: Հիմա Գյումրիում ունենք ՀՀ 8 քաղաքացի, որոնք բժշկական կազմակերպությունների կողմից գտնվում են հսկողության տակ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Գանգատներ չունեն: Ունենք մեկ քաղաքացի, որը քրոնիկական հիվանդ է, հազ և խորխարտադրություն ունի: Նրա վիճակը պայմանավորված է քրոնիկական հիվանդությամբ» ,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը:
Առավել ռիսկային են համարվում Մարալիկի չինական թաղամասի բնակիչները: Նրանք «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ զբաղվող «Սինոհիդրո» ընկերության աշխատակիցներն են: Տվյալ տարածքում ստուգումներ կատարելու հնարավորություն բուժաշխատողները չունեն, քանի որ ընկերության ներկայացուցիչները թույլ չեն տալիս մուտք գործել իրենց տարածք:
«Արդեն 3 օր է` չարչարվում ենք այդ տարածքի համար: Իջեցրել ենք գրություն Մարալիկի հիվանդանոցին, որ այնտեղ բժշկական հսկողություն իրականացվի: Բուժանձնակազմը եղել է տարածքում, տեղյակ ենք պահել նաև տեսչական մարմնին, որ իրենք թույլ չեն տալիս իրենց տարածք մուտք գործել: Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ մտնենք տարածք: Այնտեղ այս պահի դրությամբ կա Չինաստանի 17 քաղաքացի: Նրանք չեն բացակայել այս ընթացքում, տեղում են եղել: Այսինքն՝ հուսով ենք, որ չեն կարող վարակակիր լինել: Տարածք մտնել, իրենց խոսքերով, պետք է դեսպանատունը թույլ տա: Նաև տեղեկություններ ունենք, որ քանի դեռ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պահպանվում է այս վիճակը, այնտեղից ոչ մեկին թույլ չեն տալու, որ գան այստեղ աշխատելու»,- ասել է Սուսաննա Հովհաննիսյանը:
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...