21:06 01.02.2020
Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի ժամկետները երկարացվեցին մինչև հուլիսի 1-ը: Սա անասնատերերի ու մսավաճառների բողոքների արդյունքն էր: Այս ժամկետում հանրապետությունում կառուցվելու են սպանդանոցներ, իսկ դրանք կառուցողներին կառավարությունն աջակցելու է սուբսիդավորվող վարկերով ու լիզինգային ծրագրերով: Ովքեր են պատրաստ սպանդանոցներ կառուցել Շիրակի մարզում: Այս մասին Շիրակի մարզպետարանում այսօր խոսել են պատրաստակամություն հայտնողներն ու մարզային իշխանության ներկայացուցիչները: Կառուցումից առաջ ձեռներեցներին հետաքրքրում են պայմանները, որոնցով աշխատելու են սպանդանոցները:
Սպանդանոցների կառուցման ու պայմանների շուրջ քննարկում նախատեսված էր անցկացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ: Բայց նրանք այսօր Գյումրի չէին հասել: Պատճառը ձյունն էր ու բուքը, Երևան-Գյումրի մայրուղին դժվարանցանելի էր: Իսկ մարզի տարբեր բնակավայրերից մարզպետարան հասել էին ֆերմերներն ու սպանդանոց կառուցել ցանկացողները: Շիրակի մարզպետը նախ նրանց ներկայացրեց, որ սպանդանոցների կառուցման երկու մոդել է այժմ քննարկվում: Ե՛վ ստացիոնար, և՛ մոբիլ՝ շարժական սպանդանոց Շիրակի մարզում կառուցելու առաջարկ ներկայացնողներին պայմաններն են հետաքրքրում, նաև շուկայի ուսումնասիրությունը, թե մարզի անասնագլխաքանակին քանի սպանդանոցը բավարար կլինի:
Սա քննարկման ընթացքում հնչած միակ հարցուպատասխանն էր: Մասնակիցներն ավելի ազատ քննարկում արդեն մարզպետարանի միջանցքում սկսեցին: Շուկան ուսումնասիրել ու սպանդանոց կառուցել Արթիկում ձեռներեցներից մեկը որոշել էր 2 տարի առաջ: Սպանդանոցի համար կատարված հողհատկացումը կա, բայց շինությունը դեռ կառուցված չէ: Գործարարը բացատրում է՝ սպանդանոց ուզում էր կառուցել, բայց սպանդանոցային մորթի պահանջ չկար, ինքն էլ ռիսկի չի գնացել:
«Եթե երկու տարի առաջ կառուցեի սպանդանոց, այն պարապուրդի կմատնվեր, քանի որ օրենքը չկար և ոչ մեկը մորթի անասուն չէր բերի, բոլորը բակերում էին մորթում: Այս տարի Ամանորին բոլոր մայթերին միս էր վաճառվում, հնարավոր չէր նույնիսկ անցնել: Եթե իրավիճակը պետք է շարունակի այդպիսին լինել, սպանդանոցները նորից պարապուրդում կլինեն: Դա նույնն է, ինչ տուն կառուցես, բայց գնաս վրանում քնես: Հիմա ես նպատակ ունեմ սպանդանոց կառուցել , հարևանությամբ նաև խանութ ունենալ, որ գյուղացին բերի ինձ հանձնի անասունը և գնա»,- SHANTNEWS-ին ասել է ձեռներեց Թելման Մարտիրոսյանը:
Սա ևս քննարկման հարց է, թե ինչպես է մսի մթերումը կազմակերպվելու սպանդանոցներում: Մթերում, որպես այդպիսին, լինելո՞ւ է, թե միայն մորթ են կատարելու: Այս հարցի պատասխանը, ևս, ըստ Շիրակի մարզպետի, կախված է նրանից, թե սպանդանոց կառուցողը ինչպիսի բիզնես նպատակներ կունենա:
«Շիրակի մարզում կառուցված սպանդանոցը, ելնելով կազմակերպչի մոտեցումից, կարող է միս մթերել նաև հանրապետության այլ շրջաններից: Կախված է, թե կառուցողը ինչ բիզնես մոդել է սարքելու:Սպանդանոց չի նշանակում, թե այն միայն մորթ կատարելու համար է, այն շղթայական կարող է նաև մատակարար լինել կամ էլ վերամշակող: Ես չեմ ուզում, որ մարզպետարանը քարտեզ կառուցի, թե որտեղ և որքան սպանդանոցներ պետք է լինեն, ու ինչքան մորթ կատարեն: Այս հարցերը թողնում ենք շուկայի ազատ կարգավորմանը»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Տարածքի ընտրության հարցում չափորոշիչներ կան՝ սպանդանոցը պետք է բնակելի հատվածից որոշակի հեռավորության վրա լինի՝ ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով: Հայտատուները նաև կառավարության աջակցությունը կստանան: Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում կարգավորումներ անելու հարցը: Այս մասին քննարկումներ, Շիրակի մարզի պոտենցիալ հայտատուների հետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հաջորդ շաբաթ է ունենալու:
15:53 24.06.2025
Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […] ...
15:45 24.06.2025
«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...
15:38 24.06.2025
Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...
15:30 24.06.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...