20:17 01.02.2020
Գյումրիի փողոցներում առավոտվանից ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքներ են տարվել: Իսկ դրանք քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների համար կհեշտանան՝ ի հաշիվ նոր տեխնիկայի, որը քաղաքապետարանը ձեռք է բերել սուբվենցիոն ծրագրերով:
Անցած տարեվերջին կոմունալ ծառայության պարկը համալրվել էր 2 միավոր տեխնիկայով, իսկ այսօր Գյումրի են հասել սուբվենցիոն հատկացումներով ձեռք բերված 11 մեքենաները, որոնցից 7-ը աղբատարներ են, իսկ 4-ը՝ բազմաֆունկցիոնալ բեռնատարներ: Դրանք նախատեսված են կանաչ տարածքների ոռոգման, հիմնանորոգված փողոցները մաքրելու, ինչպես նաև ձյան մաքրման, աղ ու ավազ շաղ տալու համար:
Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ունեցած տեխնիկան հին էր, վերջին տարիներին ձեռք բերածներն էլ` ոչ բավարար հզորության:
««Կամազ» մակնիշի մեքենաներ են` նոր ու բազմաֆունկցիոնալ: Մինչ այժմ մենք ձեռքի ուժով էինք աղ ու ավազ ճանապարհներին շաղ տալիս: Այս ամենը կդառնա արդեն մեխանիկական: Գարնանն այս մեքենաները հնարավորություն կտան փողոցները ջրել, ինչպես նաև ոռոգել կանաչ տարածքները: 7 տոննա տարողության ջրի տարա ունեն: Իսկ նոր աղբատարները շատ հարմար են հատկապես կենտրոնի փոցներիկ աղբահանության որակը բարձրացնելու համար: Սպասում ենք ևս երկու մեքենայի»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ղեկավար Վարդգես Սամսոնյանը:
Նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները մինչև 18.5 խորանարդ մետր տարողություն ունեն: Դրանք Գյումրի են հասել փոքր-ինչ ուշացումներով: Ուշացման պատճառները, ըստ քաղաքապետարանի, գնումների ընթացակարգի պատճառով են եղել: Ընդհանուր առմամբ, անցած տարի Գյումրիի քաղաքապետարանը 15 միավոր տեխնիկայի ձեռքբերման հայտ էր ներկայացրել, 13 մեքենա արդեն կոմունալ ծառայության պարկում է, ևս երկուսը նախատեսված է ձեռք բերել փետրվարին:
Սուբվենցիւոն ծրագիրն արժեցել է 480 մլն դրամ, որը քաղաքապետարանն ու կառավարությունը ֆինանսավորել են 50:50 հարաբերակցությամբ:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...