Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դատավարությունը դարձյալ հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դատավարությունը դարձյալ հետաձգվել է

19:57 04.02.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը, սակայն այն այսօր էլ բուն դատավարական փուլին չի հասել։ Քրեական գործի քննությունն արդեն 4 անգամ հետաձգվել է։ Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարան դարձյալ չէր ապահովվել, բայց բոլոր կողմերի ներկայացուցիչներն այս նիստին ներկա էին։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին, հասել նրան, բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ գլխին ու մարմնի տարբեր մասերին։

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևը արդեն 14 ամիս է՝ կալանքի տակ է։ Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բայց Ռազգիլդեևը կալանքը կրում է ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում։

Այսօր դատարան ներկայացել էր նրա փաստաբան Նարինե Ռշտունին և նշեց, որ Ռազգիլդեևը մեղսունակ է ճանաչվել, բայց իրեն մեղավոր չի ճանաչում։

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մեկ տարվա ընթացքում դիմել է դատական ատյաններին՝ գրավով նրան ազատ արձակելու միջնորդությամբ, բայց մերժվել է։ Իսկ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպաններն էլ պահանջում էին ռուսական ռազմաբազայի տարածքից Ռազգիլդեևին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխել։ Այս միջնորդությունը ևս մերժվել է։

Արդեն 6 ամիս է՝ գործը դատարանի վարույթում է, բայց ամբաստանյալի ներկայությունը դատարան երբևէ չի ապահովվել։ Այսօր դատարան ներկայացած ռազմաբազայի դաշտային փոստ զորամասի իրավաբան Ալեքսանդր Գլադիշչևը Ռազգիլդեևի բացակայությունը հավաստող գրություն էր բերել, որում նաև նշվում էին դատական նիստը հետաձգելու պատճառները, այն է՝ հրամանատարությունը ամբաստանյալի և նրան ուղեկցողների անվտանգության ապահովման երաշխիքներ է պահանջում։

Ըստ Գլադիշչևի՝ այս գործը մի քիչ ռեզոնանսային է, և մեր զինծառայողի ու նրան ուղեկցողների տեղաշարժը մի քիչ վտանգավոր է ու ռիսկերի հետ է կապված։ Նրանց անվտանգության խնդիրը բարձրացվել է նաև ՌԴ պաշտպանության նախարարության մակարդակով, և հիմա  զորամասի հրամանատարությանը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից գրավոր երաշխիքներ են անհրաժեշտ նրանց անվտանգ տեղաշարժը Հայաստանի տարածքով ապահովելու համար։

Նիստը նախագահող դատավորը պատասխանեց, որ առանց գրավոր երաշխիքների էլ ամբաստանյալի ու նրան ուղեկցողների անվտանգությունը դատարանը կարող է ապահովել։ Բայց ռուսական զորամասի ներկայացուցիչը պնդեց, որ առանց գրավոր երաշխիքների՝ զորամասի հրամանատարությունը թույլտվություն չի տա Անդրել Ռազգիլդեևին դատարան ներկայանալ, ինչին հակառակվեց տուժող կողմը։

Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը միջնորդեց, որ Անդրեյ Ռազգիլդեևին բերման ենթարկեն դատարան, ինչն այս պարագայում անհնարին համարեցին պետմեղադրողն ու նիստը նախագահող դատավորը։ Առանց ամբաստանյալի՝ դատական նիստը դարձյալ բուն դատավարական փուլ չմտավ։

Դատարանը որոշեց զորամասի հրամանատարությանը և ամբաստանյալին դատական հաջորդ նիստի մասին պատշաճ ծանուցել դատարան ներկայանալու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 1 ամսից։ Ամբաստանյալի անվտանգության ապահովման մասին երաշխիքներ դատարանը հայտնեց միայն բանավոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

18:22 12.07.2025

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

Ղազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

18:12 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Թեհրանը չի դադարեցրել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, սակայն այդ համագործակցության ձևը կփոխվի՝ կապված տեղի ունեցած իրադարձությունների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության վերջերս ավարտված բաց փուլի ֆոնին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք են ընդունել, որով կասեցվում է Իսլամական Հանրապետության […] ...

SHANTNEWS

18:00 12.07.2025

SHANTNEWS

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքերի մասին

17:48 12.07.2025

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքերի մասին

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք կսահմանի Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում։ «Սկսած օգոստոսի 1-ից՝ մենք 30 տոկոս մաքսատուրք կսահմանենք Միացյալ Նահանգներ առաքվող ԵՄ ապրանքների վրա՝ առանձին բոլոր ոլորտային մաքսատուրքերից», – ասվում է Սպիտակ տան ղեկավարի կողմից Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեքստում։ […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

17:35 12.07.2025

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր թիրախներին։ Ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել Գազայի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Գազա քաղաքի Աշ-Շուջայա և Ազ-Զեյթուն շրջաններում նրանք ոչնչացրել են մի քանի դիտակետեր և պայթուցիկ սարքեր, որոնք վերջին երկու օրերի ընթացքում օգտագործվել են արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շարժումների զինված ստորաբաժանումների անդամների կողմից: Ցամաքային ուժերին աջակցել […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

17:25 12.07.2025

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

Բելառուսի նախագահը կոչ է արել Մոլդովային չշտապել Եվրամիություն, քանի որ այնտեղ Քիշնևին ոչ ոք չի սպասում։ «Իմ խորհուրդը ձեզ հին քաղաքական գործչի խորհուրդ է. մի շտապեք որևէ միության մեջ մտնել, ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Դուք տեսաք, թե ինչպես էին եվրոպացիները սիրում, օրինակ, Ուկրաինան։ Հենց որ Ուկրաինան անցյալ տարի ցանկացավ հացահատիկ մատակարարել […] ...

BACK_TO_TOP