Գյումրիում թափառող շներին կստերջացնեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Գյումրիում թափառող շներին կստերջացնեն

19:53 06.02.2020

Գյումրիում թափառող շները շատացել են: Կենդանասերների մոտավոր հաշվարկներով քաղաքում 2000 թափառող շուն կա: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի համաձայն՝ շների վնասազերծման նախկին տարբերակը՝ ֆիզիկական ոչնչացումն այլևս կիրառելի չէ: Համայնքապետարանները մրցութային կարգով պետք է պայմանագրեր կնքեն թափառող կենդանիների ստերջացման կենտրոնների հետ: Գյումրիի դեպքում այս գործընթացը ձգձգվում էր անցած տարվանից: Այս ընթացքում թափառող շները շատացել են: Ոհմակներով շրջող շներ և մարդկանց վնասելու դեպքեր տեղի են ունեցել հիմնականում ծայրամասային թաղամասերում:

Մեծ ու փոքր, միայնակ կամ խմբերով շրջող շների ամեն բակում ու փողոցում կարելի է հանդիպել: Թափառող շները հատկապես շատ են թաղամասերի այն հատվածներում, որոնք բաց տարածքներին են հարակից, որտեղ նաև աղբամաններ կան: Թափառող շները շատացել են ու արդեն շենքերի մուտքերն են գրավել:

Մանուշակ Հարությունյանն իր հարևաններից էականորեն այլ պատկերացումներ ունի թափառող շների ու կատուների վերաբերմունքի մասին: Նախկին սահմանապահ բուժքույրը դժգոհում է ոչ թե կենդանիների շատանալուց, այլ դրանց մեջ փնտրում է այնպիսիներին, որոնք իր օգնության կարիքն ունեն: Սևուկին, Բուբլիկին ու Կաշտանկային ամիսներ առաջ փրկել է սովից ու հիվանդություններից:

 

«Նախկին զինվորական եմ, ինքս բուժքույր եմ: Երևի թե իմ կյանքի ընթացքում մի 1000 կենդանի եմ փրկել: Շներին, կատուներին, բոլորին կերակրում եմ: Եթե չստերջացնենք, բնականաբար, կարող են շատանալ ու հոգս ներկայացնել, իսկ եթե ստերջացնենք, մի տեղ հավաքենք, բուժենք, հետո նույնիսկ կարելի է բաց թողնել: Շունը երբեք չի հարձակվի, եթե կուշտ է ու եթե նրան չեն խփում»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է կենդանասեր Մանուշակ Հարությունյանը:

 

Մանուշակի տանը 10 կատու և երեք շուն է ապրում: Շան ու կատվի պատմությունը այստեղ այլ սցենարով է: Բոլորը նույն հարկի տակ համերաշխ են ապրում: Միասին ուտում են ու խաղում: Շներին ու կատուներին պարբերաբար վիտամիններ ու մակաբույծների դեմ դեղամիջոցներ է տալիս: Իր բնակարանը կենդանիների համար ժամանակավոր կացարան է: Շներին ու կատուներին հետո նվիրում է նրանց, որոնք համաձայնում են կենդանիների մասին հոգ տանել:

Գյումրիի քաղաքապետարանը կենդանասերների մոտավոր հաշվարկն է ներկայացնում, համաձայն որի՝ քաղաքի տարբեր թաղամասերում 2000 թափառող կենդանի կա: Շներին ստերջացնելու ու բուժելու համար քաղաքապետարանը 4 անգամ մրցույթ է հայտարարել: 3 անգամ մասնակիցներ մրցույթին չեն եղել: Վերջին մրցույթին մեկ անհատ ձեռներեց է հայտ ներկայացրել ու առանց մրցակցության հաղթող է ճանաչվել:

«Նախնական պայմանագիր ենք կնքել 350 թափառող կենդանիների ստերջացման համար, որից հետո նորից նոր պայմանագիր կկնքենք: Արու և էգ շների վիրահատության արժեքը տարբեր է: Ընդհանուր գումարը բյուջեից կազմել է 8 մլն 778 հազար դրամ: Կազմակերպությունն ունի օպերատոր, որը ժամը 9-19-ը ահազանգերն է գրանցում և համապատասխան քայլեր ձեռնարկում: Շաբաթը մեկ պետք է տեղեկատվություն ներկայացվի՝ պարտադիր նշելով, թե որ հասցեից են բռնել շներին»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Հիմա արդեն թափառող շների մասին ահազանգերը բնակիչներն ու համատիրությունները պետք է ուղղեն ստերջացման կենտրոնին: Այն պարտավորվել է առայժմ 350 շուն Գյումրիի թաղամասերից բռնել, բուժել, ստերջացնել, համարակալել ու նորից բաց թողնել: Այս դեպքում ասում են, թե կենդանիները կլինեն անվնաս: Նաև նույն ընկերությունը հաշվառում է կատարելու, առաջիկա 3 ամսում կհստակեցնեն, թե Գյումրիում ինչքան թափառող շներ կան:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

11:36 22.07.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 22.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

11:25 22.07.2025

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

11:20 22.07.2025

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...

Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանը

11:14 22.07.2025

Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանը

Կոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...

BACK_TO_TOP