18:39 06.02.2020
Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ: Գործադիրը հավանություն է տվել ԱՀ նախագահի 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրին:
Հաստատվել է ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը: 2020թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 19 մլրդ 780 մլն դրամ: Կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա ուղղություններից են բնակարանային, ճանապարհային, կրթամշակութային հիմնարկների շինարարությունը:
Կառավարությունը հավանություն է տվել «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը կոչված է հնարավորության սահմաններում կանխարգելելու բացասական ներգործությունները շրջակա միջավայրի վրա: Օրենսդիրի կողմից հավանության արժանանալու դեպքում կսահմանվի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող հիդրոէլեկտրոկայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը, կամրագրվի «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունները և կհստակեցվի լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ:
Ներկայացվել են աշխատանքային օրենսգրքի, ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը, Արցախի Հանրապետության պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2020-2022 թվականների ծրագիրը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության 2020թ տարեկան ծրագիրը:
Կառավարության նիստին հաջորդել է խորհրդակցություն՝ քաղաքաշինության և աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարների, Ստեփանակերտի քաղաքապետի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են ընթացիկ տարում կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակում բնակարանաշինությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բազմազավակ, զոհված ազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման, կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային խնդիրների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...
17:33 14.05.2025
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումըԳեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...
17:24 14.05.2025
Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումըԱզգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...
17:18 14.05.2025
Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄԱնհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյան պատկանող պանրի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։ Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
17:12 14.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել ենԳեղարքունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին` ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի ու ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանքն: Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է […] ...