17:37 07.02.2020
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Դրանում մասնավորապես ասված է.
«Հայաստանյան վերջին զարգացումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում հստակ ազդակներ են հաղորդում, որ մեր պետության ժողովրդավարական և իրավական բարեփոխումների ընթացքը բախվել վտանգավոր խոչընդոտների: «Ժառանգությունը»՝ իբրև 2018 թ. գարնանային հեղափոխության հիմքում ընկած արժեքների և «Նոր Հայաստանի» գաղափարախոսության հետևողական դավանորդ քաղաքական ուժ, շեշտում է, որ Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացնում հին ու տխրահռչակ ուժերը, որոնք ցանկանում են «ոտքերը մաքրել» առաջընթացի մեր հույսերի ու ծրագրերի վրա: Եվրոպական և միջազգային գործընկեր կառույցները ուշադրություն են սևեռում գաղափարական պայքարից դեպի միջանձնային պայքարի անցման, ինչպես նաև սայթաքելու հնարավորության վրա՝ հորդորելով լիցքաթափել իրավիճակը և երաշխավորել սահմանադրության բնականոն գործունեությունը:
«Ժառանգությունը» համոզված է, որ 2015 թ. ժողովրդի կողմից մերժված, կեղծված սահմանադրությունը միանշանակ պետք է փոփոխվի քաղաքական համերաշխության մթնոլորտում՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ: Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացումն ապահովելու համար պարտադիր է իշխանության բոլոր թևերի միջև հակակշիռների գործուն մեխանիզմների և փոխվերահսկողության օրենսդրական ապահովումը:
«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանության բոլոր թևերին՝ գործադիր, օրենսդիր և դատական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը հաստատել փոխգործակցության մթնոլորտ: Գործադիր իշխանությունը բարեփոխումներն ավարտին հասցնելու լուրջ առաքելություն ունի, համախմբելու ժողովրդավարական և իրավական Հայաստանի կայացմանը հավատարիմ գործունակ բոլոր ուժերին: Այս ճանապարհին մեր անվերապահ պատրաստակամությունն ենք արտահայտում աշխատելու և գործնական քայլեր կատարելու: Թույլ չտա՛նք Հայաստանի Հանրապետությանը շեղելու «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից:
«Ժառանգությունը» նշում է, որ մենք ցայսօր չունենք ժողովրդի կամքն արտահայտող օրինական Սահմանադրություն, ուստի պետք է հանրաքվեով փոխել ողջ Սահմանադրությունը, որի կամքն արտահայտել է գործող իշխանությունը՝ կազմելով հանձնաժողով, դրա շնորհիվ կբարեփոխվի նաև ՍԴ-ին վերաբերող հոդվածների համախումբը: Հատվածական փոփոխությունները և հանրաքվեները հարցի հանգուցալուծման արդյունավետ ուղի չեն»:
15:27 20.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...